National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
06.07.2022
Օրենսդրական փաթեթով նորովի են շարադրվում պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունները
1 / 5

Կառավարության կողմից ներկայացված ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով նորովի են շարադրվում պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունները՝ նպատակ ունենալով հստակ ամրագրել Սահմանադրության մի շարք հոդվածներով Կառավարությանը վերապահված իրավասությունները: Միջազգային պայմանագրերին համապատասխան՝ հստակ սահմանել ՀՀ տարածքից դուրս զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղապահ կամ ռազմական գործողությունների մասնակցության, ռազմական դրություն, պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին ԱԺ-ին առաջարկություն ներկայացնելու, ԱԺ նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելու, ինչպես նաեւ զինված ուժերի գործունեությունն ապահովող ուղղություններով որոշումների ընդունման կարգը. նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 6-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում:

Նախարարի խոսքով՝ առանձին խմբավորվում եւ սահմանվում են զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի բնագավառում իրավասությունները, հստակեցվում է ՀՀ անվտանգության խորհրդի կողմից ընդունվող ակտերի շրջանակը, պաշտպանության եւ ՀՀ զինված ուժերի, այլ զորքերի գործունեությունը կարգավորող մի շարք հիմնարար պլաններ եւ ծրագրեր՝ ներառելով մեկ ընդհանուր՝ ՀՀ պաշտպանության պլանում: Խմբագրվում եւ հստակեցվում է ՀՀ պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի ու ՀՀ պաշտպանության նախարարի եւ ԶՈւ գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը սահմանվում է որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ինչպես նաեւ հիմքեր են ստեղծվում ՀՀ պաշտպանության նախարարի այլ տեղակալների պաշտոնները եւս, ըստ անհրաժեշտության, զինվորական պաշտոններ նախատեսելու ուղղությամբ, ավելանում է ընտանեկան որոշակի պայմաններ ունենալու դեպքում զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց շրջանակը, ամրագրման գործընթացում սահմանվում է, որ ամրագրվում են զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների աշխատողները, անհրաժեշտ առանձնահատուկ կարգավորումներ են սահմանվում պետական կառավարման համակարգի գործունեությունը կարգավորող օրենքներում:

Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ օրենսդրական փաթեթով հստակեցվում է նաեւ զորահավաքային զորակոչի ոչ ենթակա զինապարտների շրջանակը:

Նախարարի գնահատմամբ՝ օրենսդրական փաթեթը համակարգային փոփոխությունների տանող ճանապարհն է, որի օգնությամբ համակարգը կդառնա ավելի սահուն:

Սուրեն Պապիկյանը, պատասխանելով պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հարցին, նշել է, որ  Պաշտպանության նախարարին կարող է փոխարինել նրա քաղաքական տեղակալներից մեկը՝ վարչապետի որոշմամբ:

Հարակից զեկուցմամբ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, ներկայացնելով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո կարիք կա լրացուցիչ աշխատանքի, որպեսզի ներկայացվող խնդիրներն էլ ավելի ամբողջական լուծվեն:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, կարեւորելով ներկայացվող նախաձեռնությունը, նշել է, որ այն դասեր քաղելու փաթեթ է, որն անցել է բավականին երկար ճանապարհ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am