National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
08.07.2022
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում 2023 թ. պետական բյուջեի ծրագրերը
1 / 9

Գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու նպատակով նախատեսվում է հատկացնել  29,9 մլրդ  դրամ, որից արտաքին աղբյուրներով ֆինանսավորվող միջոցառումների համար՝ 2,5 մլրդ դրամ. ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2023 թ. պետական բյուջեի նախնական տարբերակը համապատասխան մասով քննարկելու ժամանակ: Քննարկումը եղել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներում՝ Վահե Ղալումյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ:

2023 թ. պետական բյուջեի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նախատեսվում է իրականացնել 12  ծրագիր:

Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ 6 ծրագրի շրջանակում նախատեսվում է 2023 թ. պետական բյուջեով իրականացնել 30 միջոցառում. գյուղատնտեսության խթանման ծրագիր՝ 6, բուսաբուծության խթանման եւ բույսերի պաշտպանության՝ 3, գյուղական ենթակառուցվածքների վերականգնման եւ զարգացման՝ 4, անասնաբուժական ծառայություններ՝ 2, գյուղատնտեսության արդիականացման ծրագիր՝ 12, ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագիր՝ 3:

Նախարարության կողմից բյուջետային հայտով ներկայացված գյուղատնտեսության ոլորտում նոր նախաձեռնություններից ընդգրկվել է 1 միջոցառում, որն ուղղվելու  է «Անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցություն» միջոցառմանը:

Նախարարի խոսքով` դրական արդյունք  է գրանցել ինտենսիվ այգիների սուբսիդավորման ծրագիրը, եւ անհրաժեշտություն է առաջացել ավելացնել բյուջեն:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը հետաքրքրվել է, թե որն է 3-15 մլն դրամ տրամադրվող վարկերի 2023 թ. հունվարի 1-ից պետության կողմից տոկոսների սուբսիդավորման դադարեցման պատճառը: Ըստ նախարարի՝ ավելի նպատակային ծրագրերի միջոցով հնարավոր կլինի հսկել արդյունավետությունը. դրանք վերակազմավորվում են այնպես, որպեսզի հնարավոր լինի հաշվել տվյալները՝ բարձր արդյունավետություն ունենալու նպատակով:

Պատգամավորները հետաքրքրվել են նաեւ խաղողի մթերմանը, անմշակ հողերին, թռչնաբուծության ներկրմանը վերաբերող հարցերով:


13.06.2024
Խորհրդարանին ներկայացվել է ՀՀ ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
Ազգային ժողովը հունիսի 13-ի նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Մի քանի մասից բաղկացած հաղորդումը  մանրամասն ներկայացրել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Նրա տեղեկացմամբ 2023 թվականին ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների եւ...

13.06.2024
Ռուբիկ Մխիթարյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածու
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղում առաջադրել էր Արմեն Դանիելյանի, Ռուբիկ Մխիթարյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը, հունիսի 13-ի...

13.06.2024
Խորհրդարանը քննարկել է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը
Ազգային ժողովը հունիսի 13-ի նիստում քննարկել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը վերոնշյալ թափուր տեղի համար առաջադրել է Արմեն Դանիելյանի, Ռուբիկ Մխիթարյանի եւ Մանվել Շահվե...

13.06.2024
ՀՀ վարչապետի ելույթը 2023 թ. պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ընթացքում
2023 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության վերաբերյալ եզրափակիչ ելույթով հունիսի 13-ի ԱԺ նիստում հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նախ անդրադարձել է նախորդ օրը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին` արձանագրելով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ՀՀ նախկին նախ...

13.06.2024
Շարունակվել է ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը
Ազգային ժողովը հունիսի 13-ին շարունակել է 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկումը: Արտահերթ ելույթ ունենալով` ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ նախարարությունը հաշվետու տարում իրականացրել է 20 բյուջետային ծրագիր` 233 մլրդ դրամ ծավալով: Կրթության ոլորտի համատեք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am