National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
07.09.2022
Առաջարկվող փոփոխությունը կնպաստի ավիաընկերության կողմից ուղեւորների առջեւ միջազգային չափորոշիչներով սահմանված պատասխանատվության պատշաճ կատարմանը
1 / 1

Առաջարկվող փոփոխությամբ կսահմանվեն փոխադրողի կողմից իրականացվող չվերթով կեղծ ճամփորդական փաստաթղթերով փոխադրման ընդունման, միջազգային բժշկասանիտարական կանոնների եւ դրանց հետ կապված դրույթների  պահանջների խախտումով փոխադրման ընդունման համար, ինչպես նաեւ վայրէջքի օդանավակայանում օդանավից դուրս գալու պահից մինչեւ երկրի պետական սահմանի հատման ժամանակահատվածն ուղեւորների անվտանգության ապահովման եւ խնամքի համար փոխադրողի պատասխանատվության պահանջները: Կապահովվի նաեւ ժամանած ուղեւորի պատշաճ խնամք փոխադրողի կողմից: Նշված պահանջները չկատարելու համար սահմանվելու է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով, որը կնպաստի ավիաընկերության կողմից ուղեւորների առջեւ միջազգային չափորոշիչներով սահմանված պատասխանատվության պատշաճ կատարմանը:

«Ավիացիայի մասին» գործող օրենքի «Փոխադրողի պատասխանատվություն» հոդվածով ամբողջական սահմանված չեն փոխադրողի պատասխանատվության վերաբերյալ Չիկագոյի կոնվենցիայից բխող պահանջները: Հետեւաբար, փոխադրողի պատասխանատվության ամբողջականացման նպատակով անհրաժեշտ է օրենքում առկա բացը լրացնել, ինչպես նաեւ, որպես ԻԿԱՕ անդամ երկիր, կատարել Չիկագոյի կոնվենցիայով սահմանված եւ ՀՀ կողմից ընդունված չափորոշիչների պահանջները: Սեպտեմբերի 7-ին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ ներկայացնելով ««Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Քննարկված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հաձնաժողովի նիստում քննարկվել է նաեւ «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, եւ Եվրոպական միության եւ դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը, որը եւս ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել ընդհանուր ավիացիոն գոտի՝ ապահովելով կողմերի շուկաների հասանելիությունը հավասար մրցակցային պայմաններով, առանց խտրականության եւ միասնական կանոններով՝ ներառյալ թռիչքային եւ ավիացիոն անվտանգության, օդային երեւեկության կազմակերպման, մրցակցության, սոցիալական եւ շրջակա միջավայրի ոլորտներում: Ընդհանուր ավիացիոն գոտին թույլ է տալու նաեւ ընդլայնել օդային հաղորդակցությունը եւ զարգացնել միջազգային ավիացիոն համակարգը՝ հիմնվելով շուկայում ավիաընկերությունների միջեւ ոչ խտրական, թափանցիկ եւ արդար մրցակցության վրա: Փոխնախարարի խոսքով՝ համաձայնագրի վավերացումը կխթանի առեւտրի, զբոսաշրջության, ներդրումների եւ սոցիալ-տնտեսական ոլորտների զարգացումը՝ ապահովելով շարժունակության ավելի լայն հնարավորություններ:

Հարցի քվեարկությունը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով՝ որոշ խնդիրներ աշխատանքային ձեւաչափով քննարկելու նպատակով:


17.06.2024
Խորհրդարանում հյուրընկալվել է Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակը
ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանը եւ բարեկամական խմբի անդամ, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հունիսի 17-ին հանդիպել են Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակի հետ: Ողջունելով հյուրին՝ Շիր...

17.06.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի հունիսի 17-ին` ժամը 15:00-ին, 214 սրահում:...

17.06.2024
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 17-ին՝ ժամը 18:30-ին,  կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգը՝ հղմամբ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am