National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
09.09.2022
Սեպտեմբերի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 45 հարց
1 / 5

Սեպտեմբերի 9-ին Ալեն Սիմոնյանի նախագահությամբ կայացել է ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Սեպտեմբերի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 45 հարց:

Խորհրդի որոշմամբ՝ հետաձգվել են «Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 4-ի 010-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի 019-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի 020-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին» որոշումների նախագծերի քննարկումները: Նախագծերի մանրամասները՝ այստեղ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am