ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանն ԱԺ հարցուպատասխանի ձեւաչափում հարց է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ փորձելով պարզել ստեղծված իրավիճակի աշխարհաքաղաքական գործոնի առկայությունը:
ՀՀ վարչապետը համաձայնել է, որ, այո, այս հարցում կա աշխարհաքաղաքական համատեքստ: Նրա խոսքով՝ Ադրբեջանն իր քաղաքականությամբ արեւմուտքի հետ շփումներում մեր երկիրը ներկայացնում է ռուսամետ, իսկ Ռուսաստանի հետ հարաբերություններում` արեւմտամետ:
«Հայաստանը սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ՝ ռազմաքաղաքական, դա փաստ է: Այն, որ Հայաստանն ինտենսիվ շփումներ ունի արեւմտյան երկրների հետ, ԵՄ-ի հետ սերտ համագործակցում է, ԱՄՆ-ի հետ ռազմավարական երկխոսություն ունենք, դա էլ է փաստ: Բայց այն համատեքստը, որը փորձում է ներկայացնել Ադրբեջանը, կապ չունի իրականության հետ»,- ասել է վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում: