Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով պատգամավոր Վահագն Ալեքսանյանի այն հարցին, թե ինչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանն իր ագրեսիվ գործողություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ադրբեջանն այսպիսով արտահայտում է իր անբավարարվածությունը 44-օրյա պատերազմի արդյունքներից: Պետք է արձանագրել հետեւյալը՝ ինչքան էլ մենք երջանիկ չենք 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, բայց ակնհայտ է, որ հենց նոյեմբերի 10-ից սկսած Ադրբեջանը պայքարում է եռակողմ հայտարարության դրույթներն ի չիք դարձնելու համար»:
Մանրամասները՝ տեսանյութում: