«Ինչքան էլ մենք աշխարհի ամենամեծ եւ, ցավոք սրտի, ամենահզոր պետությունը չենք, բայց մեր տարածքային ամբողջականության հարցում, ընդհանուր առմամբ, ուրիշների տեսակետը մեզ շատ պետք է չհետաքրքրի: Մեզ պետք է հետաքրքրի մեր տեսակետը եւ մեր դիրքորոշումը, որը մենք ասել ենք՝ Հայաստանի տարածքով մենք միջանցք չենք տալու»,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ սեպտեմբերի 14-ին խորհրդարանում կայացած ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հարցին:
Մանրամասները՝ տեսանյութում: