Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանից, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հավանական կնքվելիք խաղաղության պայմանագիրն արդյո՞ք չպետք է հաջորդի սահմանների ճշգրտման եւ սահմանազատման գործընթացին:
Արարատ Միրզոյանի խոսքով՝ միջազգային փորձում երկու մոտեցումն էլ կիրառվել եւ կիրառվում է: «Կարող է լինել խաղաղության կամ հարաբերությունների հաստատման, փոխադարձ ճանաչման պայմանագիր, որից բխեն այլ գործընթացներ, այդ թվում՝ ե՛ւ սահմանների սահմանազատման, ե՛ւ սահմանագծման: Կարող է լինել եւ հակառակը՝ փաթեթային մոտեցմամբ. մեկ պայմանագրում բոլոր հարցերն ամենայն մանրամասնությամբ կարգավորվեն»,- ասել է Արտաքին գործերի նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում: