National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
15.09.2022
ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրվել Սեդա Սաֆարյանը
1 / 3

ԱԺ այս նիստը, որտեղ ՀՀ-ին ու ձեզ եմ ներկայանում որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, հերթական հանգրվանն է իմ տասնամյակների մասնագիտական գործունեության մեջ, որ սկիզբ է առել այն պահից, երբ 1985 թ ընդունվել եմ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ եւ շարունակվել է 32- ամյա փաստաբանական գործունեությամբ. ասել է ՍԴ դատավորի թեկնածու Սեդա Սաֆարյանը:

ՍԴ դատավորի ընտրության հարցը քննարկվել է ՀՀ ԱԺ սեպտեմբերի 15-ի նիստում: ՀՀ Սահմանադրության 166-րդ եւ 213-րդ հոդվածների համաձայն՝ Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Սեդա Սաֆարյանի թեկնածությունը:

Թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային ուղին ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը: «ՀՀ կառավարությունը հունիսի 30-ին համապատասխան որոշմամբ որոշում է կայացրել ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել Սեդա Սաֆարյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով նույն դատարանի դատավոր Արեւիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը 2022 թ. դեկտեմբերի 10-ին լրանալու հանգամանքը»,-նշել է փոխնախարարը:

Սեդա Սաֆարյանը ներկայացրել է իր գործունեությունը, տեսլականն ու պատկերացումները դատական համակարգի վերաբերյալ: Նրա խոսքով՝ իրավունքի գերակայության եւ սոցիալական արդարության ներկայիս պակասորդի պատճառներից մեկն իրավաբանական կրթության ոլորտում վատագույն ավանդույթների ներմուծումն է, ինչը խիստ բացասաբար է ազդել նոր սերնդի իրավաընկալման եւ արժեհամակարգի վրա:  

Անդրադառնալով նախկին իշխանությունների գործելաոճին՝ զեկուցողը նշել է, որ վերջիններս իրավական համակարգը հարմարացրել են իրենց քաղաքական շահերին: Ըստ նրա՝ 2018-ից է, որ իշխանությունները հետապնդել են սահմանադրական, ժողովրդավարական դառնալու նպատակ: Դրանից առաջ ապօրինություններ են եղել, 20-ամյա ոչ ժողովրդավարական կառավարում, պետական ինստիտուտների անիրավչություն: Սեդա Սաֆարյանի դիտարկմամբ՝ հետանկախ Հայաստանում դատական համակարգի ձեւավորումը հիմնականում չի բխել Սահամանադրության արժեբանությամբ նախատեսված իրավակարգավորումից, ունեցել է ձեւավորման սուբյեկտիվ տարրեր:

«Երբ դատական համակարգը շեղվեց իր սահմանադրական եւ ժողովրդավարական առաքելությունից, դա իր հերթին հանգեցրեց քաղաքական իշխանության իրավական անպատասխանության եւ ինստիտուցիոնալ անվերահսկողության, ինչն անդառնալիորեն խեղել է  Սահմանադրությամբ ամրագրված հակակշիռների եւ զսպումների ամբողջ համակարգը»,-ասել է թեկնածուն՝ ընդգծելով, որ իրավունքի զարգացումն ու մարդու իրավունքների պաշտպանությունը հնարավոր է միայն օրինական կարգով ձեւավորված բարեխիղճ արհեստավարժ եւ չքաղաքականացված դատական իշխանության պարագայում:

Սեդա Սաֆարյանը կարեւորել է սահմանադրական վերահսկողության բուն համակարգը, ՍԴ-ԱԺ կապը:

Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին, անդրադարձել քրեական ենթամշակույթի դեմ պայքարի անհրաժեշտությանը, ՍԴ հեղինակությունը բարձրացնելուն ուղղված քայլերին:    




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am