ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Կառավարության անդամները, խորհրդարանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները սեպտեմբերի 21-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Նրանք ծաղիկներ են խոնարհել՝ հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի պաշտպանության մարտերում անմահացած հերոսների հիշատակին, ծաղկեպսակ են դրել Վազգեն Սարգսյանի եւ Զորավար Անդրանիկի հուշաքարերին: