National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
28.09.2022
Հակոբ Արշակյանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի Խորհրդականների պալատի նախագահի հետ
1 / 2

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 28-ին Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի խորհրդարանի Խորհրդականների պալատի նախագահ Հիդեհիսա Օցուջիին:

ԱԺ փոխնախագահը մանրամասն տեղեկատվություն է փոխանցել սեպտեմբերի 13-14-ին ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ադրբեջանական ոտնձգությունների՝ ներառյալ ՀՀ քաղաքացիական եւ զինվորական զոհերի, Հայաստանի բնակավայրերին եւ ենթակառուցվածքներին հասցված վնասների վերաբերյալ: Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակը կարեւորել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հասցեական դատապարտումը:

Հիդեհիսա Օցուջին ափսոսանք է հայտնել վերջերս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցած ռազմական բախման համար եւ ցավակցել Հայաստանում մարդկային կորուստների կապակցությամբ: Հիդեհիսա Օցուջին տեղեկացրել է, որ Ճապոնիան ամենուր խաղաղության կողմնակից է, եւ իրենք պատրաստ են աջակցելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Հանդիպման մասնակիցները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, պատրաստակամություն հայտնել հավելյալ ջանքեր գործադրելու Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ քաղաքական ու մշակութային կապերը խորացնելու եւ ընդլայնելու ուղղությամբ:

ԱԺ փոխնախագահը հանդիպել է նաեւ Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահի պաշտոնակատար Տակեակի Մացումոտոյին:

Այցի ընթացքում Հակոբ Արշակյանը հանդիպել է նաեւ Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Կեիկո Նագաոկային: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ կրթության ոլորտում համագործակցության զարգացման, ուսանողական կրթաթոշակների ու փոխանակումների ավելացման հնարավորությունների վերաբերյալ հարցերը, գիտակրթական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավորությունները եւ գործնական քայլերը:

Այնուհետեւ ԱԺ փոխխոսնակը հանդիպել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ավագ փոխնախագահ Կեիչիրո Նակազավայի հետ: Քննարկվել են Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ հումանիտար, գիտական, մշակութային, տնտեսական, բարձր տեխնոլոգիական, ճգնաժամերի կանխարգելման ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր:

Կողմերը կարեւորել են երկու երկրների համալսարանների միջեւ համագործակցությունը, հայ եւ ճապոնացի գիտնականների ու հետազոտողների փոխայցերը՝ երկու երկրներում համատեղ գործունեություն ծավալելու նպատակով:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am