National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
07.10.2022
ԿԸՀ անդամների թեկնածուներ են առաջադրվել Սիլվա Մարկոսյանը, Արմեն Սմբատյանը եւ Արուսյակ Տերչանյանը
1 / 7

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների պաշտոններում ընտրելու համար առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Սիլվա Մարկոսյանի, Արմեն Սմբատյանի եւ Արուսյակ Տերչանյանի թեկնածությունները: 

Հոկտեմբերի 7-ին հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածուների ընտրության հարցը:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից Սիլվա Մարկոսյանի կենսագրությունն ու աշխատանքային ուղին ներկայացրել է պատգամավոր Ալխաս Ղազարյանը: Արմեն Սմբատյանին ներկայացրել է պատգամավոր Տրդատ Սարգսյանը, իսկ Արուսյակ Տերչանյանին՝ Վիգեն Խաչատրյանը:

«Ընտրությունների ժամանակ ամենակարեւորը հանրային վստահության բարձրացումն է, իսկ դրա համար կարեւոր է հանրային իրազեկումը»,- նշել է Սիլվա Մարկոսյանը: Ըստ թեկնածուի՝ ընտրությունների հրապարակայնության եւ թափանցիկության, ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության, ընտրողների իրազեկման բարձրացման ուղղությամբ ԿԸՀ-ն հանրային իրազեկումը դիտարկում է որպես ընտրական վարչարարության կարեւոր տարր եւ ձեռնարկում է բազմաթիվ միջոցառումներ ընտրողների իրազեկման մակարդակի բարձրացման ուղղությամբ: Վերջինների դեպքում Սիլվա Մարկոսյանը կարեւորել է ընտրությունների ավտոմատացված համակարգի ներդրումը, ինչպես նաեւ ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների անցկացումը: Թեկնածուն ընդգծել է, որ ընտրությունների նկատմամբ վստահության բարձրացման նպատակով պետք է հասնել այն ընկալմանը, որ ընտրական գործընթացի մասնակից կողմերը միմյանց ընկալեն որպես իրական գործընկերներ, մրցակիցներ, այլ ոչ թե հակառակորդներ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածու Արմեն Սմբատյանը նշել է, որ ընտրությունները պետության ամենամասշտաբային միջոցառումներն են, որոնցում առանցքային դերակատարում ունի ԿԸՀ-ն: «Ընտրական մարմինների վարկանիշի բարձրացումը բոլորի շահերից է բխում, որովհետեւ, եթե չենք անում, մի օր ստանում ենք չարածի պատասխանը: Եթե պետությունն ու հասարակությունը ցանկանում են հայելու մեջ նայել, ապա կազմակերպում են ընտրություններ: Ընտրական համակարգն այդ հայելին է: Որքան մաքուր է, այդքան ճիշտ կնայենք դրա մեջ: ԿԸՀ կազմն ունակ է այդ բեռը վերցնելու, ես էլ պատրաստ եմ իմ փորձով ծառայելու»,- ասել է Արմեն Սմբատյանը:

Հաջորդ թեկնածուն՝ Արուսյակ Տերչանյանը, անդրադառնալով Ընտրական օրենսգրքի վերջին բարեփոխումներին, դրանց արդյունավետությանը, մասնավորապես, ներառական ընտրություններին եւ դրա մատչելիության բաղադրիչին՝ նշել է, որ 2021 թ. Ընտրական օրենսգրքի առանցքային փոփոխություններից մեկն ԱԺ ընտրակարգում անցումն էր պարզ համամասնական ընտրակարգի: Այս փոփոխությունը, ըստ թեկնածուի, էական ազդեցություն ունեցավ քվեարկության գործընթացն ավելի մատչելի դարձնելուն, ինչպես նաեւ ընտրողների կամակատարումն ավելի ճիշտ ամրագրելու առումով: Արուսյակ Տերչանյանի խոսքով՝ նոր ընտրակարգով հնարավոր դարձավ քվեարկությունը կազմակերպել առանձին քվեաթերթիկներով, իսկ տարածքային ցուցակների վերացումը հնարավոր դարձրեց քվեարկությունը՝ առանց գրիչի օգտագործման: Որպես դրական ձեռքբերում՝ թեկնածուն մատնանշել է, որ նոր ընտրական համակարգի անցումն էականորեն նվազեցրել է անվավեր քվեաթերթիկների թիվը:

Թեկնածուները պատասխանել են պատգամավորների հարցերին, մասնավորապես, անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացմանը վերաբերող խնդիրներին:

«Լիահույս եմ, որ այս կազմով, եւ ԿԸՀ նախագահի թեկնածու Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ, ԿԸՀ-ն կհաջողի, կշարունակի համագործակցել ԱԺ-ի հետ՝ բարեփոխելով ընտրական այն գործընթացները, որոնք դեռեւս չեն ապահովում լիարժեք մրցակցային ազատ եւ հավասար ընտրություններ»,- ասել է Հերիքնազ Տիգրանյանը՝ իր ելույթում նշելով, որ Ընտրական օրենսգրքի 2020-2021թթ. փոփոխությունները, իսկապես, բարեփոխումներ էին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշել է, որ իրենք կողմ են քվեարկելու հանձնաժողովի նախագահի եւ բոլոր անդամների թեկնածություններին: «Մեզ համար չափազանց կարեւոր է ԿԸՀ բնականոն գործունեության շարունակականության ապահովումը, Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների եւ ընդհանրապես ժողովրդավարության ավանդույթի կատարելագործումն ու զարգացումը: Մենք այս խորհրդարանը համարում ենք ժողովրդավարության միջնաբերդը: Նախորդ տարի պատերազմի ծանր հետեւանքներից հետո իրականացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմամբ արձանագրվեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը եւ ընտրությունները կարող են լինել ոչ թե ներքաղաքական ճգնաժամեր հարուցելու, այլեւ ներքաղաքական ճգնաժամեր հաղթահարելու հնարավորություններ: Եվ դրանով մենք ապացուցեցինք, որ ժողովրդավարությունը կարող է լինել, մասնավորապես, արտաքին անվտանգության երաշխավոր: Ժողովրդավարական պետությունը Հայաստանի համար անվտանգության գլխավոր երաշխիքներից մեկն է: Ժողովրդավարական ընտրությունների կազմակերպման եւ իրականացման գլխավոր առհավատչյան իշխանության քաղաքական կամքն է: Մենք հավատում ենք, որ ԿԸՀ նոր ձեւավորվելիք կազմն իր դիրքում՝ իբրեւ ժողովրդավարության, անվտանգության դիրքապահ կկատարի իր կարեւորագույն առաքելությունը»,-եզրափակել է խմբակցության ղեկավարը:


11.06.2024
Հարցի քննարկումը հետաձգվել է
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 11-ի արտահերթ նիստի օրակարգում ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների հեղինակած «Կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագիծն էր: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհ...

11.06.2024
Խորհրդարանը քննարկել է Հայաստանի եւ Հունաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության խորացմանն առնչվող համաձայնագիրը
Համաձայնագրի նպատակն է ընդլայնել եւ խորացնել երկու երկրների միջեւ առկա ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը. տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը` հունիսի 11-ի ԱԺ նիստում քննարկման ներկայացնելով ««ՀՀ կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ ռազ...

11.06.2024
Պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգի ներդրմանը միտված օրենսդրական նախաձեռնություն
Նախագծերի ընդունման նպատակը պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգի ներդրումն ու պետական մարմինների միջեւ պետական տուրքի գծով տեղեկատվության փոխանակման եւ հաշվառման էլեկտրոնային գործընթացի կատարելագործումն է: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: ««...

11.06.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.06.2024
Առաջարկվում է լրացում կատարել «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում
Առաջարկվում է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ  օրենքում ամրագրել, որ ՀՀ ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչության քաղաքացիական ծառայողները «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատանքի անցնելու դեպքում պահպանում են ՀՀ ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտակ...

11.06.2024
Խորհրդարանը քննարկել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի կատարման 2023 թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը
Հաշվետու ժամանակահատվածում մրցույթով մասնավորեցվել են ծրագրում ընդգրկված մեկ ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր, եւս մեկ ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր մասնավորեցվել են ուղղակի վաճառքի ձեւով: Այդ մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցված...

11.06.2024
Առաջարկվում է հնարավորություն տալ գրադարաններին` իրականացնելու որոշակի տնտեսական գործունեություն
Նախագծով առաջարկվում է սահմանել էլեկտրոնային եւ հանրային գրադարաններ, մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն (լոֆթ) հասկացությունները, ամրագրել արտերկրյա կարեւոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ...

11.06.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի հունիսի 11-ին` ժամը 16:00-ին, 314 սրահում: ...

11.06.2024
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ընտրողներին հրապարակայնորեն հասանելի եղանակով ծանոթանալ ընտրության անցկացմանը վերաբերող տեղեկություններին
Նախագծով սահմանվում է դրույթ, որով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքերում մինչեւ քվեարկության օրը կտեղադրվի ընտրողների ցուցակը, որը պետք է պարունակի ընտրողի անվան, ազգանվան, հայրանվան ծննդյան օրվա, ամսի, տարեթվի, հաշվառման հասցեի, քվեարկության օրվա եւ ...

11.06.2024
Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին անդամակցումը ՀՀ-ին հնարավորություն կընձեռի մասնակցելու տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին
Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի նպատակն է խթանել կայուն տնտեսական զարգացումը, ստեղծել նյութական արժեք եւ բարելավել տարածաշրջանում  ենթակառուցվածքների փոխկապակցվածությունը` ներդրումներ կատարելով ենթակառուցվածքներում եւ այլ արտադրական ճյուղերում, խթանել տարածաշրջանային համագործակցու...

11.06.2024
Նոր կարգավորումների ընդունմամբ մշակութային ժառանգության պահպանությունն ու պաշտպանությունը կդառնան առավել համակարգված գործընթաց
«Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» օրենքում առաջարկվող նոր կարգավորումներն ԱԺ նիստում քննարկվել են առաջին ընթերցմամբ: Նախագծի մշակումը պայմանավորված է ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված կանոնների համապատասխանեցմամբ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ ...

11.06.2024
Առաջարկվում է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների
ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ ամուսնության տարիքը 18 տարեկանն է: Բացառություններով անձը կարող է ամուսնանալ նաեւ 17 եւ 16 տարեկանում: Օրենսդրական նոր կարգավորմամբ առաջարկվում է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների, հանել բոլոր այն կարգավորումները, որ...

11.06.2024
Նախաձեռնությամբ սահմանվում է ԼՂ-ի կուտակային համակարգում ձեւավորված կենսաթոշակային խնայողությունները ՀՀ-ում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու հնարավորությունը
Ազգային ժողովը հունիսի 11-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագիծը, որից հետո սկսել նախագծերի քննարկումը: Օրակարգային մի քանի հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am