National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
13.10.2022
Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում անհապաղ հետ քաշվել Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից եւ ազատ արձակել իրենց վերահսկողության տակ գտնվող ռազմագերիներին. ԵԽԽՎ համազեկուցողներ
1 / 1

Մենք մտահոգված ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից ենթադրյալ ռազմական հանցագործությունների կամ անմարդկային վերաբերմունքի մասին բազմաթիվ զեկույցներով. ասել են Հայաստանի պարտավորությունների եւ հանձնառությունների մշտադիտարկման հարցերով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը եւ Բորիանա Օբերգը:

«Մենք նշում ենք, որ Ադրբեջանի զինվորական դատախազությունը որոշել է հետաքննել փաստերը եւ հույս ունենք, որ այդ հետաքննությունները կլինեն հրապարակային ու թափանցիկ: Մինչ երկու կողմերը միմյանց մեղադրում են ռազմական գործողությունների վերսկսման համար, ադրբեջանական զինված ուժերը զավթել են Հայաստանի տարածքը՝ խախտելով Հայաստանի տարածքային ինքնիշխանությունը եւ ԵԽ կանոնադրությամբ հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու Ադրբեջանի պարտավորությունը: Ուստի, Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում անհապաղ հետ քաշվել Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից եւ ազատ արձակել իրենց վերահսկողության տակ գտնվող ռազմագերիներին: Միայն դիվանագիտական միջոցները կարող են հանգեցնել տեւական ու արդար կարգավորման, որն օգուտ կբերի երկու պետությունների բնակչությանը»,-եզրափակել են նրանք:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am