National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
18.10.2022
Պահանջում ենք, որ Ադրբեջանը վերադառնա ելման դիրքեր. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ԺԳՀ նախագահ Դեյվիդ Փրայս
1 / 7

Գիտենք, որ Հայաստանի, այս տարածաշրջանի համար ծանր ժամանակաշրջանում ենք եկել: Հասկանում ենք՝ ողբերգական դեպքեր են տեղի ունեցել. դեռ հակամարտության զոհերի հիշատակը վառ է, եւ եւս մեկ բռնկում տեղի ունեցավ: Բայց թույլ տվեք նշել եւս մեկ անգամ, որ երկկուսակցական, երկպալատային ջանքեր են ներդրվում ԱՄՆ-ի կողմից, մասնավորապես, գերիների վերադարձի ուղղությամբ: Մենք դեմ ենք ներխուժմանը, որը տեղի է ունեցել Հայաստանի ինքնավար տարածք, եւ պահանջում ենք, որ Ադրբեջանը վերադառնա ելման դիրքեր: Մենք նաեւ հասկանում ենք, որ ԱՄՆ-ը դեր ունի խաղալու, մասնավորապես, ուղղորդելով միջազգային համայնքին, համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ՝ այս երկարատեւ հակամարտությանը կարգավորված լուծում ապահովելու համար: Այսինքն՝ քննարկում ենք հակամարտությունը, քննարկում ենք ԱՄՆ-ի հնարավոր դերը. ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Մեր գործընկերների այցը նաեւ պետք է դիտարկել որպես վերջին շրջանում հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկ զարգացման հերթական փուլ»,- նշել է Էդուարդ Աղաջանյանը:

Անդրադառնալով մեր երկրում ժողովրդավարության զարգացման հարցին՝ Դեյվիդ Փրայսը դրական է գնահատել Հայաստանի ձեռքբերումները: Նա հատկապես կարեւորել է Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն բարեփոխումներն ու ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ կատարվող քայլերը:

Մեկ ամիս առաջ, երբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելել էր Հայաստան, նա նշել էր, որ եկել է նաեւ լսելու, թե հայկական կողմը ռազմական օգնության ինչ ակնկալիքներ ունի ԱՄՆ-ից: Լրագրողներից մեկը հետաքրքրվել է՝ այդ խորհրդակցություններն ի՞նչ ցույց տվեցին, ինչպիսի՞ն կարող է լինել Հայաստան-ԱՄՆ ռազմական համագործակցությունը, եւ արդյո՞ք կան դրա վերաբերյալ ծրագրեր: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահն ակնհայտ է համարել տարածաշրջանում հավասարակշռության փոփոխությունը՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ կապված իրադարձությունները: «Վստահաբար, կլինեն փոփոխություններ, եւ այս պահին քննարկումներ են տեղի ունենում ե՛ւ մեր ընկերների միջեւ, ե՛ւ նրանց հետ միասին, մասնավորապես, այն մասով, թե ինչ հարաբերություններ կզարգանան՝ ներառյալ անվտանգային տիրույթում: Կարող եմ ասել, որ այս պահին այս քննարկումները բավականին ինտեսիվ են ընթանում»,- ընդգծել է Դեյվիդ Փրայսը:

Մեկ այլ հարց վերաբերում էր ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ ներկայացված բանաձեւերին, որոնցով դատապարտվում էր ադրբեջանական ագրեսիան: Դեյվիդ Փրայսը պարզաբանել է, որ բանաձեւերը դիտարկման եւ քննարկման փուլում են:

Արդյո՞ք անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Հայաստանին հարցին ի պատասխան՝ Դեյվիդ Փրայսը նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է ներգրավվել բազմակողմանի, երկկողմանի բանակցություններում եւ իրենք Մինսկի խմբի համանախագահողի դերը լրջորեն են ընկալում, հասկանում են, որ քաղաքական անվտանգության իրականությունը տարածաշրջանում ենթարկվել է լուրջ փոփոխությունների: Կոնգրեսականը հավելել է, որ պահանջվում են անդադար քննարկումներ՝ նշելով՝ իրենք չեն ցանկանում, որ որեւէ կողմ ստանձնի իր կողմից նախօրոք կանխորոշված դեր:

Նշենք, որ պատվիրակության անդամներն այսօր հանդիպումներ են ունեցել ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի հետ, կայացել է նաեւ հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովների անդամների մասնակցությամբ: Քննարկվել է հարցերի լայն շրջանակ. անկյունաքարային կարեւորություն ունեցող հարցը վերաբերել է այս պահին Հայաստանի շուրջ տեղի ունեցող անվտանգային խնդիրներին եւ մարտահրավերներին: Հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտնել է, որ նշված խնդիրների առնչությամբ ԱՄՆ գործընկերների հետ բավականին բովանդակային եւ կարեւոր խոսակցություն է ընթացել:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ գործընկերների հետ արդյունավետ, բաց ու անկեղծ քննարկումների համար, կարեւորել խորհրդարանների միջեւ փորձի փոխանակումն ու համագործակցությունը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am