National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
21.10.2022
Քննարկվել են երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր
1 / 5

Աշխատանքային այցով Էրբիլում (Իրաքյան Քուրդիստան) գտնվող ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հայ-իրաքյան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ռուստամ Բաքոյանը հոկտեմբերի 19-ին Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահի արտաքին հարաբերությունների վարչության պետ Նիյազ Բարզանիի, արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Դաբան Շադալայի, Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանում իշխող երկու կուսակցությունների՝ «Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Զանա Մալա Խալիդի եւ «Քուրդիստանի հայրենասիրական միություն» խմբակցության ղեկավարի տեղակալ Լուքման Վարդիի ու խմբակցության անդամների հետ:

Անդրադարձ է եղել 2022 թ. հուլիսի 14-ին ՀՀ կառավարության կողմից ԻՔ-ում հայ կարիքավոր ընտանիքներին, ինչպես նաեւ ԻՔ ճամբարներում ապաստանած եզդի փախստականներին հումանիտար օգնություն տրամադրելու վերաբերյալ ընդունված որոշմանը:

Զրուցակիցները բարձր են գնահատել ՀՀ կառավարության կողմից հումանիտար օգնության տրամադրումը, ինչը գնահատվել է որպես ուղերձ միջազգային հանրությանը՝ չդադարել օգնել ԻՔ-ում ապաստանած շուրջ մեկ միլիոն փախստականների եւ ներքին տեղահանված անձանց, ինչի կարիքը իրապես զգացվում է: Շահառուները Ռուստամ Բաքոյանի այցի ընթացքում կստանան հումանիտար օգնությունը:

Ռուստամ Բաքոյանը մանրամասներ է ներկայացրել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում ստեղծված ռազմաքաղաքական բարդ իրավիճակի վերաբերյալ՝ զրուցակիցների ուշադրությունը սեւեռելով 2021 թ. մայիս-նոյեմբեր ամիսների եւ 2022 թ. սեպտեմբերի 13-14-ը ՀՀ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ ադրբեջանական ագրեսիաներին, Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններ ներխուժմանը: Ռուստամ Բաքոյանը կարեւորել է միջազգային հանրության հստակ դիրքորոշումը, այն է՝ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերումը եւ ելման դիրքեր հետքաշումը: Այս կապակցությամբ պատգամավորը ներկայացրել է նաեւ Հարավային Կովկասում հիմնական դերակատար երկրների դիրքորոշումներն Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ, շեշտել, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը շարունակում է միջազգային տարբեր հարթակներում բարձրացնել այս հարցը՝ ակնկալելով միջազգային հանրության հասցեական եւ համարժեք արձագանքը:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am