Հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քվեարկություններով ընդունել են նախորդ օրը քննարկված բոլոր օրենքների նախագծերը:
Խորհրդարանն աշխատանքը կշարունակի 16:30-ին: Տեղի կունենա ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը:
Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` ԱԺ հերթական նիստերի չորեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստում վարչապետը եւ Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին: