Ապրիլի 7-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ցզո Սյուելյանին:
Դեսպանը խորհրդարանի նախագահին փոխանցեց ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի նախագահի հրավերը` աշնանը պաշտոնական այցով Չինաստան այցելելու: Այցի նպատակն է` ամրապնդել Հայաստանի հետ միջխորհրդարանական հարաբերությունները ու հաստատել միջկուսակցական կապեր: Հանդիպման ընթացքում քննարկվեցին այցի ծրագրին առնչվող հարցեր, ինչպես նաեւ` «Նաիրիտի» բազայի վրա հայ-չինական համատեղ ձեռնարկություն վերագործարկման խնդիրը, որը նախատեսվում է ավարտել տարեվերջին: