ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է, թե արդյո՞ք վարչապետը հոկտեմբերի 31-ին մեկնելու է Սոչի՝ մասնակցելու եռակողմ հանդիպմանը, եւ ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ Հայաստանն այդ հանդիպումից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՌԴ նախագահի կողմից առկա է հրավեր հոկտեմբերի 31-ին Սոչիում անցկացնել եռակողմ հանդիպում եւ ինքը հաստատել է իր մասնակցությունը: Վարչապետի խոսքով՝ ամենակարեւոր ակնկալիքները կապված են այս ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների գնահատականի եւ մեկնաբանության հետ: «Կարծում եմ՝ շատ կուտակված հարցեր կան, որոնց վերաբերյալ որոշակի մտքերի փոխանակում, պարզաբանումներ, հարցադրումներ պետք է հնչեն»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: