«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հարցուպատասխանի ժամանակ խոսել է Ադրբեջանի վերջին ագրեսիվ գործողություններից: Պատգամավորը Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարից հետաքրքրվել է վնասների վերականգնման ու տուժած բնակավայրերում նախապես ծրագրված ասֆալտապատման աշխատանքների իրականացման ընթացքով:
Նախարար Գնել Սանոսյանը փաստել է, որ տուժած բնակավայրերում առաջնահերթ արագորեն վերականգնվել են գազամատակարարումն ու էլեկտրաէներգիան: Անվտանգությամբ պայմանավորված՝ եղել են դեպքեր, երբ դադարեցվել են ճանապարահաշինարարական աշխատանքները, սակայն, ի պատիվ շինարարների, դրանք մեծ ծավալով վերսկսվել են եւ բնականոն հունով ընթանում են: Նախարարը հավելել է, որ Կառավարության նպատակները, որոնք դրվել են, ամբողջությամբ կիրականացվեն:
Մանրամասները՝ տեսանյութում: