Եթե շարունակվում է դրամի արժեւորումը, արդյո՞ք տնտեսական անվտանգության բարձիկների կարիք չենք զգում եւ արտարժույթի պահուստները չպետք է համալրենք. նման հարց է հնչեցրել պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ առաջիկա շաբաթվա սկզբին Կառավարությունն Ազգային ժողովի քննարկմանը կներկայացնի «2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Փաստաթղթում առանձին անդրադարձ կա մակրոտնտեսական ներկա վիճակին, առաջիկա տարվա ընթացքում՝ հատկապես միջնաժամկետում, նաեւ իրականացվող քաղաքականության հիմնական գծերին, այդ թվում՝ պարտքի կառավարման հարցերին:
Նախարարի խոսքով՝ գործադիրը նպատակ ունի օրենսդրորեն կարգավորել, որ պետական բյուջեի ծախսային կարիքները հաշվի առնելուց բացի որոշակի դրամական միջոցներ պետք է առկա լինեն՝ նման իրավիճակները կառավարելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում: