National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.4.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
07.04.2006
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը

Ապրիլի 7-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:

ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որը նախագահում էր Գագիկ Մխեյանը , երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվեց «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:

Կառավարության հեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց բնապահպանության փոխնախարար Հակոբ Մաթիլյանը: Ըստ նրա` ներկայացվող օրենքի նախագծով առաջարկվում է հանքային ջրերի հանքավայրերի կամ հանքահորերի շահագործման համար պետական տուրքի դրույքաչափերը տարբերակել ըստ հանքային ջրերի օգտագործման նպատակների, այդ թվում` պակաս շահութաբեր տեսակների համար սահմանելով ավելի ցածր դրույքաչափ: Նշվեց, որ պետական տուրքի դրույքաչափերի առաջարկվող տարբերակումը հնարավորություն կտա ընդլայնել օրինական կարգով շահագործվող հանքային ջրերի հանքավայրերի շրջանակը, խթանելու ընդերքօգտագործման բնագավառում փոքր եւ միջին ձեռնարկատիրական գործունեությունը: Պարոն Մաթիլյանը նկատեց, որ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը զուգընթաց կավելանան նաեւ ընդերքօգտագործումից ստացվող պետության եկամուտները:

Կառավարության հեղինակած «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցման ներկայացրեցարդարադատության փոխնախարար Անատոլի Մաթեւոսյանը: Ըստ նրա` ներկայացված նախագծով «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի սահմանումները համահունչ են դառնում օրենսգրքի սահմանումներին` բացառելով տարակարծություններն ու տարամեկնաբանությունները: Պարոն Մաթեւոսյանը նաեւ նկատեց, որ հստակեցվում է ճյուղային եւ տարածքային արհեստակցական կազմակերպությունների ձեւավորման կարգը, նրանց իրավասությունները` կապված կոլեկտիվ բանակցությունների վարման ու կոլեկտիվ պայմանագրի ստորագրման հարցերի հետ:

Հանձնաժողովում քննարկվա ծ օրինագծերը դրական եզրակացությամբ երաշխավորվեցին` ընդգրկվելու ԱԺ քառօրյա նիստերի եւ մեծ օրակարգերի նախագծերում :

«Մարդու արյան եւ նրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկման մասին», «Գյումրի քաղաքի վերականգման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դեղերի մասին», «Բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին», «ՀՀ պետական պարգեւների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի քննարկումը հետաձգվեց մինչեւ 30 օրով, իսկ «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» օրինագիծը` 60 օրով:

Աժ ֆին անսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովը` Գագիկ Մինասյանի նախագահությամբ, նիստում դրական եզրակացություն տվեց քննարկված երեք հարցերին`քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար:

«Ինկասացիայի մասին» օրենքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որը ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, նպատակ ունի ուժեղացնել ինկասացիոն գործունեության անվտանգությունը: Նախագծի ընդունման դեպքում ինկասացիոն կազմակերպությունների ատվտոտրանսպորտային եւ տեխնիկականանվտանգության պահանջները կսահմանվեն կառավարությանկարգով, իսկկանխիկ դրամի կամ այլ արժեքների ընդունման, փոխադրման, հանձնման ու պահպանման կարգը կսահմանի կենտրանական բանկը: Առաջարկվում է նաեւ ընդլայնել «Ինկասացիայի մասին» օրենքի գործունեութան ոլորտը` տարածելով այն ոչ միայն բանկային ու վարկային կազմակերպությունների մասնակցությամբ հարաբերությունների վրա, այլ նաեւ` փոխանակման կետերի:

«Ֆիզիկական անձանց գույքիեւ եկամուտների հայտարարագրման մասին» եւ«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»նախագծերըառաջիկա քառօրյայի օրակարգում կընդգրկվեն` երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար:Նախագծի ընդունումը հետաձգվում էր, քանի դեռ օրենսդիրն ու գործադիրը համաձայնության չէին եկել քաղաքացիների եկամուտները հայտարարագրելուշեմի շուրջ:Նախնական տարբերակումառաջարկվում էր տարեկան մինչեւ 3 մլն. դրամի եկամուտ ունենալու դեպքում չպահանջել քաղաքացուց հայտարարագիր: Նախագծի վերջնական տարբերակում այդ շեմը սահմանվել է 6 մլն. դրամ, իսկ անշարժ գույքի մասին հայտարարագիր պետք է ներկայացվի, եթե գույքի արժեքը գերազանցում է 40 մլն. դրամը:Գույքի եւ եկամուտների հայտարարագրման կարգը կմնա անփոփոխ այսօր արդեն իսկ հայտարարագիր ներկայացնող անձանց համար: Նոր պայմանները կկիրառվեն 2008 թվականից,երբ քաղաքացիները կհայտարարագրեն 2007 թ. եկամուտներն ու գույքը:

«Ինովացիան գործունեությանը պետական աջակցության մասին» կառավարության ներկայացրած նախագիծը քառօրյա նիստերի ընթացքում պատգամավորներին կառաջարկվի ընդունել երկրորդ ընթերցմամբ: Այն կներկայա ցվի հատուկ կարգով քննարկման. երրորդ ընթերցումը կկազմակերպվի երկրորդից հետո 24 ժամվա ընթացքում: Փաստաթղթի վերաբերյալ առաջարկություններ չեն եղել:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Ռաֆիկ Պետրոսյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: Տեղեկացվեց, որ ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումը պայմանավորված են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք տնտեսական հանցագործությունների համար նախատեսված պատիժների վերանայման անհրաժեշտությամբ: Պարոն Օսիկյանի գնահատմամբ` հարկերից խուսափելու ձեւերի ու մեթոդների նկարագրությունը հնարավոր եւ նպատակահարմար չէ, ինչը խոչընդոտում է հարկերի վճարումից այլ եղանակներով դիտավորյալ խուսափողների արարքին քրեաիրավական գնահատական տալուն եւ հանցագործության պատժելիությունը անխուսափելի դարձնելուն: Սույն օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է նաեւ ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման պահանջներով:

«Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը քննարկվեց առաջին ընթերցման ընթացակարգով, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Անատոլի Մաթեւոսյանը: Նրա բնորոշմամբ` կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների բազմաթիվ հարցերի կանոնակարգումներ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը վերապահում է «Արհեստակցական միությունների մասին» օրենքին: Պարոն Մաթեւոսյանի կարծիքով` փոփոխությունների կատարումը պայմանավորված է օրենքի առանձին կանոնակարգումների` աշխատանքային օրենսդրության հանրաճանաչ սկզբունքների հետ անհամապատասխանությամբ : Օրենքի նախագծով հստակեցվում է ճյուղային եւ տարածքային արհեստակցական կազմակերպությունների ձեւավորման կարգը, նրանց իրավասությունները` կոլեկտիվ բանակցությունների վարման ու կոլեկտիվ պայմանագրի ստորագրման հարցերում:

ԱԺ պատգամավորներ Արթուր Բաղդասարյանի, Մհեր Շահգելդյանի, Սամվել Բալասանյանի, Գագիկ Ավետյանի եւ Արկադի Համբարձումյանի հեղինակած «Պետական դրոշի մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցման ներկայացրեց ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը: Նշվեց, որ օրենքի նախագիծը սահմանում է ՀՀ պետական դրոշի նկարագրությունը եւ պաշտոնական օգտագործման կարգը: Օրինագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ պետական դրոշի` որպես ՀՀ պետական խորհրդանիշի կիրառման իրավական ապահովման անհրաժեշտությամբ: Պարոն Շահգելդյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրվել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ այլ երկրների փորձը: Ըստ նրա ` օրինագծի ընդունումը հրատապ է, քանի որ այն պետական խորհրդանիշերի օրենսդրական կարգավորման կարեւորագույն մասն է:

«ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի պահվածքի մասին» ԱԺ պատգամավորներ Ռաֆիկ Պետրոսյանի, Գագիկ Մելիքյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Ոստանիկ Մարուխյանի հեղինակած օրինագիծը առաջին ընթերցման ներկայացրեց Ռաֆիկ Պետրոսյանը:Նշվեց, որ օրենքի նախագիծը սահմանում է պատգամավորի վարքագծի հիմնարար կանոնները, նրա վարվեցողության ու բարոյական նկարագրի պահանջները, պատասխանատվության հիմքերը եւ այլն: Այն կոչված է ամրապնդելու պետության քաղաքական հիմքերը, ապահովելու ԱԺ պատգամավորների հեղինակությունը, գործունեության օրինականությունը եւ նրանց նկատմամբ քաղաքացիների հարգանքն ու վստահությունը: Օրինագիծը մշակվել է՝ հիմնվելով ժողովրդավարական զարգացման տարբեր փուլերում գտնվող ավելի քան 20 երկրների, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ գործունեության սեփական փորձի ուսումնասիրության հիման վրա:

«ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության հեղինակած օրինագծերը քննարկվեցին առաջին ընթերցման ընթացակարգով, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը: Տեղեկացվեց, որ օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինման գործընթացներում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման անհրաժեշտությամբ:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Ռաֆիկ Պետրոսյանի, Հովհաննես Մարգարյանի, Վիկտոր Դալլաքյանի, Արմեն Դանիելյանի, Ալեքսան Կարապետյանի, Ոստանիկ Մարուխյանի, Սամվել Նիկոյանի եւ Հրանուշ Հակոբյանի հեղինակած օրինագծերն առաջին ընթերցման ներկայացրեց Ռաֆիկ Պետրոսյանը: Նա նշեց, որ ԱԺ նախագահի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ, որը մշակել է «ԱԺ կանոնակարգ» օրենքը` համապատասխանեցնելով այն նոյեմբերի 27-ին ընդունված Սահմանադրությանը: Տեղեկացվեց, որ միայն ՄԱԿ խմբակցությունը չի մասնակցել խմբի աշխատանքներին: Պարոն Պետրոսյանի կարծիքով` բարեփոխված «ԱԺ կանոնակարգ»-ը առավել արդյունավետ կդարձնի խորհրդարանի աշխատանքը:

ՀՀ արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը, ներկայացնելով կառավարության եզրակացությունը, նշեց, որ պատգամավորների հարցապնդումները Հ անրային հեռուստաընկերությամբ հեռարձակելը սահմանափակում է հանրային հեռուստաընկերության անկախությունը: ԱԺ պատգամավորների կարծիքով` հարցը քաղաքական, բարոյական եւ իրավական կողմ ունի:

Առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվեց նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2005 թ. դեկտեմբերի 9-ի «ՀՀ կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» 2200-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու արդյունքում 2006 թվականին փոփոխվող կամ նոր ընդունվող իրավական ակտերի ցանկի» 29-րդ կետի հանձնարարականից:

Քննարկված օրինագծերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ մեծ եւ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում, բացառությամբ` «ՀՀ ԱԺ պատգամավորի պահվածքի մասին» օրինագծի, որը կընդգրկվի ԱԺ մեծ նիստերի օրակարգի նախագծում:

Երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվեց «ՀՀ քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության օրինագիծը, որը ներկայացրեց քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: Օրենսդրական նախաձեռնությունը դրական եզրակացությամբ երաշխավորվեց` ընդգրկելու ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Պատգամավորները դրական եզրակացություն տվեցին նաեւ 2002 թվականի դեկտեմբերի 18-ին Նյու- Յորքում ստորագրված «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»,«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»,«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»,«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի հեղինակած եւ «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Ալեքսան Պետրոսյանի, Սերյոժա Աբրահամյանի, Արկադի Համբարձումյանի եւ Սամվել Բալասանյանի հեղինակած օրինագծերը հետաձգվեցին մինչեւ 30 օրո վ:


07.04.2006
Միջազգային հակակոռուպցիոն կոնֆերանսը ավարտեց աշխատանքը
Ապրիլի 7-ին շարունակվեց «ՀՀ Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն համագործակցության դերը կոռուպցիայի դեմ պայքարում» թեմայով միջազգային կոնֆերանսը: Քննարկումները միաժամանակ տեղի էին ունենում երեք աշխատանքային խմբերում:Առաջին խումբը, որը համակարգում էր Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպության ղեկավ...

07.04.2006
«Մեր հարաբերությունները պետք է ուղղված լինեն ապագային»
Ապրիլի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հարավային Կովկասում ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեց Եվրամիության եւ Հայաստանին առնչվող հարցերի լայն շրջանակ` Եվրամիության եւ Հայաստանի Հանրապետության փոխհարաբերու...

07.04.2006
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում
Ապրիլի 7-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահի տեղակալ Վահան Հովհաննիսյանը:Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ  ապրիլի 10-13-ի ԱԺ չորսօրյա ...

07.04.2006
ՉԺՀ պաշտոնական այցի հրավեր
Ապրիլի 7-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ցզո Սյուելյանին:Դեսպանը խորհրդարանի նախագահին փոխանցեց ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի նախագահի հրավերը`  աշնանը պաշտոնական այցով Չինաստան այցելելու: Այցի նպատակն է` ամրապնդել Հ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am