Ապրիլի 7-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը
նախագահում էր ԱԺ նախագահի տեղակալ Վահան Հովհաննիսյանը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ ապրիլի 10-13-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը: ԱԺ երրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել են 8 օրինագծեր : ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 34 հարց, միջազգային 6 պայմանագիր:
ԱԺ երրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրկարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ ապրիլի 10-13-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն ապրիլի10-ի ԱԺ նիստում: