National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.4.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
07.04.2006
Միջազգային հակակոռուպցիոն կոնֆերանսը ավարտեց աշխատանքը

Ապրիլի 7-ին շարունակվեց «ՀՀ Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն համագործակցության դերը կոռուպցիայի դեմ պայքարում» թեմայով միջազգային կոնֆերանսը: Քննարկումները միաժամանակ տեղի էին ունենում երեք աշխատանքային խմբերում:

Առաջին խումբը, որը համակարգում էր Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպության ղեկավար Ալեքս Սարդարը, քննարկեց Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն համագործակցության հիմնախնդիրները: Հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներիրենց մոտեցումները ներկայացրին քաղաքացիական հասարակության ակտիվացման, օրենսդիր մարմնի հետ արդյունավետ համագործակցության մեխանիզմների վերաբերյալ: Առաջարկություններ եղան ստեղծելու հասարակական կազմակերպությունների մոնիտորինգի ինստիտուտ, բարձրացնել հասարակական կազմակերպությունների դերն ու կշիռը, օգտվել արդեն իսկ օրենքով սահմանված, բայց թղթի վրա մնացած իրենց իրավունքներից, ամրապնդել հասարակական շահի գիտակցումը նախ հասարակական կազմակերպությունների ներսում եւ ապա դրան հասու դարձնել նաեւ հասարակությանը, մեխանիզմներ մշակել եւ պաշտոնատարներին պարտադրել, որ աշխատեն հասարակական կազմակերպությունների հետ: Քննարկվեցին նաեւ իրազեկվածության, մասնակցությանեւ համագործակցության հետ կապված այլ խնդիրներ:

Երկրորդ խումբը, որը համակարգում էր ՀՀ ԱԺ օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչության պետ Աշոտ Խաչատրյանը, անդրադարձավ կոռուպցիայի դեմ պայքարումվերահսկողության մարմինների դերին ու խնդիրներին:

Կարեւորվեց Վերահսկիչ պալատի` որպես արտաքին վերահսկողության մարմնի դերը կոռուպցիային նպաստող գործոնների թիվը նվազեցնելու եւ կոռուպցիոն երեւույթների բացահայտման եւ կանխարգելման գործում, առաջարկվեց ուժեղացնել վերահսկողությունը բյուջետային մուտքերի հավաքագրման, բյուջետային ծախսերի կատարման, պետական գույքի կառավարման արդյունավետության նկատմամբ: Հնչեցին մտքեր, որ հատկապես խնդրո առարկայի հետ կապված`խիստ արդիական է վերահսկիչ մարմնի գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտի ստեղծումը, ուր հստակ պետք է տարանջատվեն արտաքին եւ ներքին վերահսկողության հասկացությունները, սահմանվի դրանց իրականացման կարգը, ներառվի հայտնաբերած թերություններն ու խախտումները վերացնելու կամ պետությանը հասցված վնասը վերականգնելու գործընթացները կանոնակարգող հստակ դրույթ, հստակեցվի վերահսկողական գործառույթներ իրականացնողկառույցների միջեւ համագործակցությունը, նախատեսվի կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող առանձին դրույթ: Առաջարկվեց ուժեղացնել վերահսկողական հասարակականմարմինների դերը եւ ամրապնդել զանգվածային լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների հետ նրանցհամագործակցությունը:

Երրորդ խո ւմբը, որը համակարգում էր Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը, քննարկեց կոռուպցիայի դեմ պայքարում մամուլի դերի հետ կապված խնդիրներ:Հայաստանի Հանրապետությունում մամուլի ազատության ու անկախության խնդիրներ արծարծվեցին, նշվեց, որ կոռուպցիայի աստիճանը եւ մամուլի ազատության խնդիրները փոխկապակցված են. մի կողմից`մամուլի ազատությունը կարող է օգնել արմատախիլ անել կոռուպցիան, իսկ մյուս կողմից` կոռուպցիան կարող է ազդել մամուլի ազատության վրա: Մամուլի խնդիրը պետք է լինի պաշտպանել հանրության շահերը եւ վեր հանել դրանց ոտնահարման դեպքերը: Քննարկվեցին նաեւ ԶԼՄ-ների հակակոռուպցիոն գործունեության օրենսդրական երաշխիքների, այն է` զանգվածային լրատվամիջոցների`պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից անկախության, լրագրողների իրավական պաշտպանվածության եւ անվտանգության երաշխիքների, հանրային նշանակություն ունեցող տեղեկատվություն ստանալու լրագրողների իրավունքի պատշաճ իրագործման հետ կապված խնդիրներ: Նշվեց, որ դատախազությունը պարտավոր է արձագանքել կոռուպցիային վերաբերող հետաքննություններին, հրապարակումներին, որոնք պետք է հիմք դառնան համապատասխան գործ հարուցելու համար: Առաջարկվեց Ազգային ժողովում հանձնաժողով ստեղծել`բռնության ենթարկված լրագրողների գործերը քննելու համար: Կարեւորվեց ԶԼՄ-ների օրենսդրական պաշտպանվածությունը:

Օրվա երկրորդ կեսին կոնֆերանսի աշխատանքը շարունակվեց միացյալ նիստով: Երեք խմ բերի համակարգողները ներկայացրին խմբային քննարկումների արդյունքները:

Առաջին խմբի համակարգող Ալեքս Սարդարը տեղեկացրեց, որ խումբը կարեւորում է ԱԺ-ի կողմից ինֆորմացիայի ակտիվ տրամադրումը քաղաքացիական հասարակությանը, օրենսդիր մարմնի եւ քաղաքացիական հասարակության քաղաքական կամքը` կոռուպցիան արդյունավետ հաղթահարելու համար, ավելի շատ դոնորների ներգրավումը գործընթացներին, քաղաքացիական հասարակությանը հաշվետու լինելու համար ԱԺ-ի աշխատակազմին օրինական մանդատի տրամադրումը, ԱԺ-ի եւ ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող խորհրդաժողովների կազմակերպումը, հակակոռուպցիոն գործողությունների համակարգումը եւ ԱԺ պատգամավորների, աշխատակազմի, քաղաքացիական հասարակության եւ ԶԼՄՆ-երի ներկայացուցիչների մասնակցությամբ Ազգային ժողովում աշխատանքային խմբի ձեւավորումը, որը պետք է նպաստի օրենսդրական գործընթացներին հասարակական մասնակցությունը:

Աշո տ Խաչատրյանը ներկայացրեց երկրորդ խմբի առաջարկները` մշակել համապատասխան մեխանիզմներ հասարակական կարծիքը վերահսկողական մարմիններին հասցնելու եւ նրանց ուղարկվող դիմումները ուսումնասիրելու համար, հանրային վերահսկողական մարմինների աշխատակիցներին սոցիալական պաշտպանվածության երաշխիքներ տալ, մեր երկրում գործող վերահսկողական չափանիշները համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, պետությանը տրամադրվող վարկային ծրագրերի վերաբերյալ փորձաքննական աշխատանքների իրավասություն տալ վերահսկիչ մարմնին, տարանջատել ներքին եւ արտաքին աուդիտները, ուժեղացնել հասարակական վերահսկիչ մարմինների գործունեությունը եւկարգավորել հատկապես ստուգումն երին վերաբերող օրենսդրական հակասությունները:

Բորիս Նավասարդյանի ներկայացրած առաջարկներն էին` ԶԼՄ-ներին վերաբերող օրենքների փորձաքննության համար ԱԺ-ին կից ստեղծել հանրային փորձագիտական խորհուրդ, նախատեսել կոռուպցիոն երեւույթների հետաքննությանը վերաբերող հեռուստատեսային հաղորդաշար, ապահովել լրատվամիջոցների իրավական պաշտպանվածությունը, բարելավել տեղեկատվության ազատությունը` վերանայելով եւ շտկելով ԶԼՄ-ներին վերաբերող տարբեր օրենքներում եղած հակասությունները, աջակցել կոռուպցիոն թեմաներով զբաղվող լրագրողների վերապատրաստմանը, ապահովել բյուջետային հատկացումների վերահսկողության եւնպատակային ծախսերի իրականացման թափանցիկությունը, հեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների գործունեության հասարակական վերահսկողությունը:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը, ողջունելով հյուրերին` նշեց, որ խորհրդարանի շենքում օրենսդիր, գործադիր մարմինների, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցու թյունը վկայում է այն մասին, որ սա նոր որակական քայլ է հակակոռուպցիոն դրսեւորումների դեմ պայքարում: Նրա հավաստմամբ` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը պատրաստ է իր լիազորությունների եւ հնարավորությունների սահմաններում օժանդակել համաժողովում հնչած բոլոր առաջարկությունների իրականացմանը: Պարոն Պրյախինը նշեց, որ գրասենյակի դերը առաջին հերթին քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունն է: Կոռուպցիայի դեմ պայքարում դեսպանը կարեւորեց քաղաքացիական հասարակության եւ հասարակական կազմակերպությունների դերի բարձրացման անհրաժեշտությունը, ԶԼՄ-ների` չորրորդ իշխանության դերը` անհրաժեշտ համարելով ԶԼՄ-ների իրավական պաշտպանվածությունը եւ անվտանգության երաշխիքները: Նա կարեւորեց նաեւ 2003 թվականին ընդունված հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի կատարումը: Ամփոփելով խոսքը` Վլադիմիր Պրյախինը փաստեց, որ այս համաժողովը մեկ անգամ եւս ընդգծում է հասարակության եւ խորհրդարանի դերը հակակոռուպցիոն պայքարում:

Եզրափակիչ ելույթում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, կարեւորելով երկօրյա միջազգային համաժողովի անցկացումը, նշեց, որ առաջին անգամ ԱԺ-ում քաղաքացիական հասարակության ինստիտուտների, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվում է կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու անհրաժեշտությունը. «Մենք հռչակում ենք, որ Հայաստանում այդ պայքարը քաղաքական անհրաժեշտություն է, պետք է դրսեւորել քաղաքական կամք եւ վճռականություն, ձեռնարկել կոնկրետ քայլեր, որպեսզի մարդկանց մոտ մեծանա հավատը առ այն, որ մենք` իբրեւ պետություն, հռչակում ենք կամք ու վճռականություն կոռուպցիայի դեմ պայքարելու համար»: Պարոն Բաղդասարյանը կարեւորեց համաժողովի արդյունքում ընդունված համատեղ հայտարարությունը, որով Ազգային ժողովը, հ/կ-ները, ԶԼՄ-ները վճռական են լինելու կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրները ուշադրության կենտրոն ում պահելու եւ քայլեր ձեռնարկելու դրանց լուծման համար: ԱԺ նախագահը գտնում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում քայլեր ձեռնարկվել են. Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն, հարուցվել են քրեական գործեր, սակայն ըստ նրա` կոռուպցիայի ծավալներն ավելի մեծ են, քան դրա դեմ մղվող պայքարը: «Խոսելով` կոռուպցիայի դեմ պայքարել հնարավոր չէ, պետք են գործնական քայլեր: Անհրաժեշտ է հ/կ-ների եւ ԶԼՄ-ների քաղաքացիական անհանդուրժողականության ցուցաբերում կոռուպցիոն դրսեւորումների նկատմամբ: Երկիրը մեր բոլորինն է, միասին պետք է պայքարենք եւ լավ արդյունքներ կլինեն»-հավաստեց Արթուր Բաղդասարյանը: Նա դրական քայլ է համարում 15 տարվա մեջ Հայաստանում բոլոր քաղաքական ուժերի կողմից շրջանառության մեջ դրված «Ընտրական օրենսգիրք»-ը, ԳՕ Փ ԱԿ-ի հայաստանյան ազգային կառույցի հիմնումը խորհրդարանում, որը նշանակում է ինտեգրացիա համաշխարհային խորհրդարանական շարժմանը: «Պետք է անհանդուրժողականություն դրսեւորել կոռուպցիայի դեմ եւ հանդուրժողականություն քաղաքական ուժերի միջեւ փոխհարաբերություններում»,-փաստեց պարոն Բաղդասարյանը: ԱԺ նախագահը ողջունում էմիջազգային կազմակերպությունների պատրաստակամությունը` շարունակելու համար այս նախաձեռնությունը: Շնորհակալություն հայտնելով հյուրերին համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար` խորհրդարանի նախագահը կոչ արեց բոլոր շահագրգիռ ուժերին միասնական պայքարել` բաց եւ ժողովրդավարական Հայաստան ստեղծելու համար:

«Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն համագործակցության դերը կոռուպցիայի դեմ պայքարում» միջազգային հակակոռուպցիոն համաժողովի ամփոփիչ հայտարարությունը ներկայացրեց ԱԺ օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչության պետ Աշոտ Խաչատրյանը:

«Խորհրդարանականներն ընդդեմ կոռուպցիայի համաշխարհային կազմակերպության»  (GOPAC) հայաստանյան ազգային կառույցի հայտարարությունը հնչեցրեց ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը:


ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԿՈՌՈւՊՑԻԱՅԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ(GOPAC)ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈւՅՑԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

Ժողովր դավարության կառուցման ճանապարհին կոռուպցիայի դեմ պայքարը եւ այս հասարակական հիվանդության հաղթահարումը կարեւորագույն առհավատչյան է, ազատական տնտեսության, քաղաքացիական հասարակության եւ իրավական պետության կառուցման համար:

Անցումային հասարակությունների համար գլոբալիզացվող աշխարհը հնարավորություն է ընձեռում համագործակցել եւ անդամակցել միջազգային կազմակերպություններին հզորացնելու եւ բազմապատկելու սեփական ունակություններն ու հնարավորությունները, այնպիսի արատավոր երեւույթների դեմ պայքարելու համար ինչպիսիք են կոռուպցիան, կազմակերպված հանցագործությունը, թմրադեղերի առեւտուրը, տեխնոգեն եւ բնական արհավիրքները եւ այլն:

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում «Խորհրդարանականներն ընդդեմ կոռուպցիայի» համաշխարհային կազմակերպության, որը միավորում է եւ կոորդինացնում է տասնյակ երկրների խորհրդարանականների ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարում, Հայաստանյան ազգային կառույցի ստեղծումը կարեւորագույն փաստ է: Եվ արդյունք ներկայիս հակակոռուպցիոն միջազգային կոնֆերանսը: Սա նշանակում է հայ խորհրդարանականների անդամակցություն համաշխարհային խորհրդարանական հակակոռուպցիոն շարժմանը:

Հայաստանյ ան ազգային կառույցի անդամ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները` ՀՀԿ` Գագիկ Մելիքյան, Արարատ Մալխասյան, ՕԵԿ` Մհեր Շահգելդյան, Ժողպատգամավոր` Մանվել Նազարյան, ՀՅԴ` Հրայր Կարապետյան, Արդարություն դաշինք` Վիկտոր Դալլաքյան, Արշակ Սադոյան Ազգային միաբանություն` Ալեքսան Կարապետյան ՄԱԿ` Մնացական Պետրոսյան: Նշվածը հնարավորություն է տալիս ձեւավորել ընդհանուր քաղաքական կամք եւ ձեռք բերել համաձայնություն մեր երկրում հակակոռուպցիոն պայքարի մեխանիզմների ստեղծման եւ զարգացման համար, այն ոլորտներում, որոնք գտնվում են խորհրդարանի իրավասությունների ներքո:

Դա նաեւ հնարավորություն է ընձեռելու ամրապնդելու եւ զարգացնելու հայկական պառլամենտարիզմը, ինչը հանդիսանում է Հայաստանում ժողովրդավարության ձեւավորման կարեւորագույն հիմք:

                                                        
«ՀՀ Ազգային ժողով - քաղաքացիական հասարակություն համագործակցության դերը կոռուպցիայի      դեմ  պայքարում»    
Միջազգային հակակոռուպցիոն կոնֆերանսի ամփոփիչ 
հայտարարություն

Ապրիլի 7, 2006թ.

ՀՀ Ազգային ժողովի նախաձեռնությամբ ապրիլի 6-7-ը տեղի ունեցավ «ՀՀ Ազգային ժողով – քաղաքացիական հասարակություն համագործակցության դերը կոռուպցիայի դեմ պայքարում» թեմայով միջազգային խորհրդաժողով` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների, խորհրդարանականների, կառավարության, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների, քաղաքացիական հասարակության եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների, հանրային եւ արտաքին վերահսկողական մարմինների ներկայացուցիչների մասն ակցությամբ: Համաժողովի արդյունքների հիման վրա մասնակիցները ընդունեցին հետեւյալ հայտարարությունը:

«Համաժողովի մասնակիցներս մեկ անգամ եւս փաստում ենք, որ կոռուպցիան էական խոչընդոտող հանգամանք է Հայաստանի կայուն զարգացմանը եւ ժողովրդավարական բարեփոխումների խորացմանը: Միեւնույն ժամանակ համոզված ենք, որ Ազգային ժողովը, քաղաքացիական հասարակությունը եւ զանգվածային լրատվության միջոցները կազմում են այն եռանկյունին, որոնց միջեւ համագործակցությունը մեծապես կնպաստի կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու համար:

Համաժողովի մասնակիցներս պատրաստակամություն ենք հայտնում շարունակելու հետագա համագործակցությունը համաժողովի լիագումար նիստերի եւ աշխատանքային խմբերում տեղի ունեցած քննարկումների արդյունքում մշակված առաջարկությունների փաթեթների իրականացման ուղղությամբ եւ լիահույս ենք, որ Ազգային ժողովի եւ լայն քաղաքացիական հասարակության միջեւ կոռուպցիայի դեմ պայքարում սկիզբ առած այս նախաձեռնությունը լուրջ հնարավորություններ կստեղծի այդ երեւույթի դեմ պայքարում էական արդյունքներ արձանագրելու համար:

Համաժողովի մասնակիցներս ողջունում ենք ՀՀ Ազգային ժողովի նախաձեռնությունը եւ «Խորհրդարանականներն ընդդեմ կոռո ւ պցիայի միջազգային կազմակերպության» Հայաստանի Ազգային կառույցի ստեղծումը եւ մեր պատրաստակամությունն հայտնում այդ կառույցի հետ հետագա համագործակցության համար, համարելով այն լրացուցիչ հնարավորությունների պատուհան եւ կարեւոր քայլ կոռուպցիայի դեմ պայքարում խորհրդարանականների եւ քաղաքացիական հասարակության դերի բարձացման համար:

Մենք ողջունում ենք նաեւ միջազգային կազմակերպությունների պատրաստակամությունը` օժանդակելու համաժողովի արդյունքում մշակվածհետագա գործողությունների առաջարկությունների փաթեթների կյանքի կոչման հարցում համապատասխան ծրագրեր նախաձեռնելու ուղղությամբ»:

Համաժողովի աշխատանքները ամփոփվեցին մամլո ասուլիսով:


07.04.2006
«Մեր հարաբերությունները պետք է ուղղված լինեն ապագային»
Ապրիլի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հարավային Կովկասում ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեց Եվրամիության եւ Հայաստանին առնչվող հարցերի լայն շրջանակ` Եվրամիության եւ Հայաստանի Հանրապետության փոխհարաբերու...

07.04.2006
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում
Ապրիլի 7-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահի տեղակալ Վահան Հովհաննիսյանը:Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ  ապրիլի 10-13-ի ԱԺ չորսօրյա ...

07.04.2006
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Ապրիլի 7-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որը նախագահում էր Գագիկ Մխեյանը, երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվեց «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մ...

07.04.2006
ՉԺՀ պաշտոնական այցի հրավեր
Ապրիլի 7-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ցզո Սյուելյանին:Դեսպանը խորհրդարանի նախագահին փոխանցեց ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի նախագահի հրավերը`  աշնանը պաշտոնական այցով Չինաստան այցելելու: Այցի նպատակն է` ամրապնդել Հ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am