National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
07.11.2022
Քննարկվել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի ու Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2023 թ. բյուջետային հատկացումները
1 / 6

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի համար նախատեսվել է 498 մլն 89 հազար 312 դրամ, իսկ «ՀՀ զարգացման գործընթացում Սփյուռքի ներուժի ներգրավվում» ծրագրի կատարման համար` 125 մլն 248 հազար դրամ: Երկու ծրագրերի համար նախատեսվել է 623 մլն 331 հազար 312 դրամ. այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Ներկայացվել են «Քայլ դեպի տուն», «Սփյուռքի երիտասարդ դեսպան», «իԳործ», «ՀՀ զարգացման գործընթացներում Սփյուռքի ներուժի ներգրավում» ծրագրերի մանրամասները, որոնք ուղղված են հայապահպանությանը, սփյուռքահայերի ներուժի արդյունավետ իրացմանը, հայկական համայնքների խնդիրների վերհանմանը:

Զարեհ Սինանյանի խոսքով «Քայլ դեպի տուն» միջոցառման վերաբերյալ նոր հայտի հաստատման պարագայում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի 2023 թ. բյուջետային հայտի գումարը կկազմի 709 մլն 292 հազար 312 դրամ:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշել է, որ հանձնաժողովին 2023 թ. նախատեսվում է հատկացնել 374 մլն 132 հազար դրամ, 2020 թ. համեմատ 35 մլն աճը պայմանավորված է աշխատավարձի բարձրացմամբ: Կիրականացվի երկու ծրագիր:

Տիգրան Հակոբյանի հավաստմամբ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2023 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված ծախսերն ուղղված են հանձնաժողովի  տեսալսողական մեդիայի ոլորտի կանոնակարգում ծրագրին, որի նպատակն է հեռարձակվող լրատվության միջոցների ազատության, անկախության եւ բազմազանության ապահովումը, տեսալսողական ոլորտի վերահսկումը եւ կարգավորումը, որն էլ ուղղված է վերջնական արդյունքի՝ հեռարձակվող լրատվության միջոցների ազատության, անկախության եւ բազմազանության բարձր մակարդակի, մրցակցային հավասար պայմանների, տեսալսողական ոլորտում օրինախախտումների նվազեցման, հեղինակային իրավունքի պահպանության, ոլորտի համաչափ զարգացման ապահովմանը:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը նշել է,  որ 2023 թ. պետական բյուջեի նախագծով Հանրային հեռարձակողի խորհրդի գծով նախատեսվում է հատկացնել 7,676.2 մլն դրամ, որը 41 մլն ավելի է 2021 թ. հատկացված գումարի չափից: Հանրային հեռուստաընկերությանը կհատկացվի 11 մլրդ դրամ:

Հանրային ռադիոընկերությանը նախատեսվում է հատկացնել 956 մլն դրամ:

Իրականացվող «Ռադիո եւ հեռուստահաղորդումների հեռարձակում» ծրագրի նպատակն է ապահովել բազմազան տեղեկատվական, ճանաչողական, կրթական, ժամանցային հեռուստատեսային եւ ռադիո հաղորդումների արտադրությունն ու հեռարձակումը: Հանրային հեռուստաընկերության առաջին ալիքի եթերում՝ 3030 ժամ, Հանրային ռադիոընկերության առաջին ծրագրերի եթերում՝ 4205 ժամ նոր հաղորդումների, իսկ Հանրային հեռուստաընկերության եթերում 55 բազմազան հաղորդաշարերի պատրաստում եւ հեռարձակում:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի եւ տեղեկատվության ոլորտների 2023 թ. բյուջետային հատկացումները քննարկվել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am