National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
07.11.2022
Քննարկվել են ԿԳՄՍ ոլորտի բյուջետային հատկացումները
1 / 5

ԿԳՄՍ նախարարությանը 2023 թ. բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 250,3 մլրդ դրամ, որը 23 մլրդ դրամով ավելի է 2022 թ. հաստատված բյուջեից: Կրթության ոլորտին կուղղվի նախարարության ամբողջ բյուջեի 77 տոկոսը. գիտությանը՝ 12 տոկոսը, մշակույթին՝ 7 տոկոսը, սպորտին՝ 3 տոկոսը եւ երիտասարդությանը՝ 1 տոկոսը: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը:

Կապիտալ ծախսերը 8 մլրդ դրամով ավելի են լինելու 2022 թ. համեմատ, ինչը պայմանավորված է սպորտի եւ կրթության ոլորտներում իրականացվող ներդրումային ծրագրերով:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է 2023 թ. պետական բյուջեով նախատեսված հատկացումներն ու ծրագրերը:  Քննարկմանը մասնակցել են նաեւ ԿԳՄՍ նախարարի տեղակալները:

Նախարարությունը գալիք տարում իրականացնելու է բյուջետային 20 ծրագիր. ոլորտների բյուջեն ընթացիկ տարվա համեմատ 2023 թ. կավելանա 23,5 մլրդ դրամով: Նախարարը նշել է, որ թեեւ ոլորտում խնդիրները բազմազան են եւ բազմաշերտ, այնուամենայնիվ, հաստատակամ են՝ լուծելու բոլոր խնդիները:

Կրթությանը հատկացվելու է միջոցների մեծ մասը. այս տարվա համեմատ աճը կազմում է 10 տոկոս կամ 16 մլրդ դրամ, ինչը հիմնականում ուղղվելու է հանրակրթությանը:

Կշարունակվի ուսուցիչների մասնագիտական առաջխաղացմանն ուղղված ծրագիրը, ինչի արդյունքում էլ կշարունակվի նրանց աշխատավարձերի բարձրացումը:

Լրացուցիչ լրավճարներ կհատկացվեն հանրապետության բոլոր դպրոցների բնագիտական առարկաների 8135 ուսուցիչների համար:

4 մլրդ դրամ կհատկացվի կամավոր ատեստավորման արդյունքների հիման վրա ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը:

Բուհերի մրցունակությունը բարձրացնելու նպատակով աշխատանքներ կտարվեն՝ արդյունքային ցուցանիշների հիմքով բուհերի ֆինանսավորմանն անցնելու ուղղությամբ:

Նախնական արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում մինչեւ 2025 թ. նախատեսվում է եւս 5 նոր մասնագիտության ներդրում՝ աշխատաշուկայի պահանջներից ելնելով:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հետաքրքրվել է ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի անվան դպրոցի ֆինանսական հատկացումներով: 2023 թ. այդ նպատակով նախատեսված է հատկացնել 1,3 մլրդ դրամ: Նշենք, որ գյումրեցի հանրահայտ մարզիկի անվան մարզադպրոցը կառուցման փուլում է: Պատգամավորը հետաքրքրվել է նաեւ Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցով՝ նշելով, որ մարզադպրոցի կառուցումը նախատեսված է կարծես թե 2023 թ.:

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը պարզաբանել է, որ դա լինելու է ոչ թե Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոց, այլ մարզահամալիր, որտեղ երեխաները մարզվելու են 9 տեսակի մարզաձեւերով: Ավարտից հետո այնտեղ որոշ մարզաձեւերից նույնիսկ աշխարհի առաջնություններ կարող են անցկացվել: Կառույցը նախատեսված էր շահագործման հանձնել 2025 թ., սակայն քաղշինը խոստացել է հանձնել 2024 թ., եւ այդ տարի եւս հատկացումներ լինելու են: Կառույցը վերջնական տեսքի կբերվի 2024 թ.:

Ինչ վերաբերում է Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցին, այստեղ նույնպես սկսվել են որոշակի աշխատանքներ: Լինելու է մարզապալատ, որում գործելու է նաեւ երեխաների համար նախատեսված ժամանցի կենտրոն: Փոխնախարարի խոսքով Արթուր Աբրահամը գնել է հողը, որը նվիրելու է պետությանը: Կառույցի նախագծային աշխատանքներն էլ իրականացնում է «Արթուր Աբրահամ» հիմնադրամը: Կարեն Գիլոյանը պարզաբանել է, որ ամենայն հավանականությամբ, այն կգործի որպես ՓԲԸ: Նա հավելել է, որ նույն կերպ այժմ աշխատանքներ են տարվում  նաեւ Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոց ունենալու ուղղությամբ:

Նախարար Վահրամ Դումանյանը, ի պատասխան հնչած հարցի, թե արդյո՞ք նշվելու է Հայկական կինոյի 100-ամյակը, ասել է, որ Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակը գալիք տարի նշելու նպատակով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով: Առաջիկայում կքննարկվեն միջոցառումների ծրագրերը:


06.08.2024
Կարեւորում եմ հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումը եւ համագործակցությունը բոլոր ոլորտներում. Ռուստամ Բաքոյան
Հատկապես վերջին ժամանակաշրջանում մենք հետեւողականորեն խորացնում ենք հարաբերությունները Եվրամիության անդամ երկրների հետ: Հայաստանի համար առանցքային էր ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, ինչը, վստահաբար, նոր թափ կհաղորդի ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի կայուն փոխգործակցությանը. ...

06.08.2024
Պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից. Մարիամ Պողոսյան
Կարծում եմ պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից. նշել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը հասարակական կազմակերպությունների նե...

06.08.2024
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանը  2024 թվականի օգոստոսի 6-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձա...

06.08.2024
Վլադիմիր Վարդանյանն ամփոփել է իր ղեկավարած հանձնաժողովի նախորդ նստաշրջանի աշխատանքները
ԱԺ 8-րդ գումարման 7-րդ նստաշրջանի ընթացքում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատել է գերծանրաբեռնված: Գումարել է 19 նիստ, որից 8-ը՝ արտահերթ: Հանձնաժողովում քննարկվել եւ ամբողջությամբ ընդունվել է 91 օրենքի  նախագիծ: Ամփոփելով հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները՝ հանձ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am