National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
15.11.2022
Հանրային մուլտիպլեքսում ներառված տեսալսողական ծրագրերի եթեր հեռարձակման համար առաջարկվում է սահմանել միասնական հերթականություն
1 / 4

Պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Նարեկ Բաբայանը եւ Հակոբ Ասլանյանն առաջարկում են միասնական կիրառություն սահմանել հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերի հեռարձակման հերթականության համար` անկախ սփռման տարածքից, օպերատորից եւ հեռարձակողից:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող կարգավորումներն ԱԺ նոյեմբերի 15-ի նիստում առաջին ընթերցմամբ մանրամասնել է Սիսակ Գաբրելյանը:

Առաջարկվում է հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերը եթեր հեռարձակել հետեւյալ հերթականությամբ`

1) Հանրային հեռարձակողների տեսալսողական ծրագրերը, բացառությամբ` սլոթի օգտագործման լիցենզիայով գործող հանրային հեռարձակողների,

2) հանրապետական սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած հեռարձակողների տեսալսողական ծրագրերը,

3) մայրաքաղաքային սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած հեռարձակողների տեսալսողական ծրագրերը,

4) մարզային սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած հեռարձակողների տեսալսողական ծրագրերը,

5) սլոթի օգտագործման լիցենզիա ստացած հանրային հեռարձակողները,

6) միջպետական պայմանագրի հիման վրա հեռարձակողների տեսալսողական ծրագրերը,

7) հեղինակազորված հեռարձակողների տեսալսողական ծրագրերը:

Սիսակ Գաբրիելյանի խոսքով նախատեսվող կարգավորումն ուղղված է հեռուստաընկերությունների իրավունքների պաշտպանությանը եւ քաղաքացիների` տեղեկություն ստանալու իրավունքի մատչելիության ապահովմանը: «Անկախ այն հանգամանքից, թե հեռարձակումը կաբելային օպերատորի միջոցով է, թե հանրային մուլտիպլեքսի, բոլոր ալիքները պետք է ունենան նույն հերթականությունը:  Քաղաքացին հստակ իմանալու է, թե տվյալ ալիքը որ համարի վրա է»,- ասել է հեղինակը:

«Գործող կարգավորումներով ցանցային օպերատորներն իրենք են որոշում իրենց հեռուստաալիքների հերթականությունը, եւ որոշ դեպքերում նրանք առաջնորդվում են իրենց նախասիրություններով, որոշ դեպքերում` իրենց քաղաքական հայացքներով, ինչի հետեւանքով այդ օպերատորներից օգտվող բաժանորդներին հրամցվում է վերջիններիս համար նախընտրելի հերթականություն: Նախագծի ընդունման դեպքում կներդրվի հեռուստաալիքների նույնական հերթականություն, ինչի արդյունքում սպառողները կկարողանան օգտվել հեռարձակողների ծրագրային նույն հերթականությունից եւ հեշտ ընտրել իրենց համար նախընտրելի ծրագրերը»,- ներկայացնելով ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը` նշել է Հասմիկ Հակոբյանը:

Կառավարության առաջարկները բովանդակային չեն, տեխնիկական են. այս մասին հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am