National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
15.11.2022
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Էներգետիկայի մասին» օրենքում
1 / 3

2022 թ. փետրվարի 1-ից գործարկված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի նոր մոդելը ենթադրում է, որ էլեկտրաէներգետիկական համակարգում արտադրվող կայաններից մեկը պետք է շուկայի մնացած մասնակիցներին մատուցի հաշվեկշռման ծառայություն:

Էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելի առանձնահատկությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացումներ կատարել «Էներգետիկայի մասին» օրենքում: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը նոյեմբերի 15-ի ԱԺ նիստում: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը քննարկվել է առաջին ընթերցմամբ:

Մասնավորապես, օրենքով սահմանվում է, թե ինչ է «հաշվեկշռման ծառայությունը», «այն մատուցելու իրավունք ունեցող անձանց եւ ծառայության մատուցման սկզբունքները»:

«Հաշվեկշռման ծառայության մատուցումն անհրաժեշտ է շուկայի մասնակիցների կողմից նախապես պլանավորված էլեկտրաէներգիայի գնման եւ վաճառքի չափաքանակներից, տարբեր հանգամանքներով պայմանավորված, տեղի ունեցող շեղումների առաջացման դեպքում շուկայի մասնակիցների հարաբերությունները կարգավորելու նպատակով»,- ընդգծել է զեկուցողը:

Ներկայումս էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայության մատուցումը հիմնականում իրականացվում է էլեկտրաէներգիան սպառողի կողմից այլ անձի փոխանցման եղանակով: Նշված գործընթացի, այն է՝ փոխանցման հիմքերն ամրագրելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել «Էներգետիկայի մասին» օրենքում:

Գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին. այս մասին հայտնել է հանձնաժողովի անդամ Կարեն Համբարձումյանը: Պատգամավորի խոսքով փոփոխությունների արդյունքում կհստակեցվեն հաշվեկշռման շուկայում առեւտրի մեխանիզմները, հաշվեկշռման ծառայություն մատուցող գործառույթները եւ սպառողի կողմից էլեկտրաէներգիայի փոխանցման դեպքերը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am