National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
16.11.2022
Ժողովրդագրական խնդիրը պետք է արտացոլված լինի մեր անվտանգային ռազմավարության մեջ. Անդրանիկ Քոչարյան
1 / 1

Հայաստանի Ազգային ժողովում այսօր քննարկվում է երկրի գալիք տարվա ամենակարեւոր ֆինանսական փաստաթուղթը, որում ներառված են բոլոր ոլորտներին ուղղված զարգացումները. ասել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նոյեմբերի 16-ի ԱԺ նիստում ՀՀ 2023 թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկման ընթացքում:

Պատգամավորն անդրադարձել է պաշտպանական գերատեսչության հատկացումների աճին, խոսել բանակում փոփոխությունների անհրաժեշտությունից՝ սկսած համազգեստից մինչեւ սպառազինություն:

Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է նաեւ բանակում կանանց ներգրավվածության կարեւորությանը:

Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ ժողովրդագրական խնդիրը պետք է արտացոլված լինի մեր անվտանգային ռազմավարության մեջ եւ դրանից պետք է բխեն այնպիսի գործողությունները, որոնց արդյունքում պետք է ավելանա ծնելիությունը: Պատգամավորի գնահատմամբ Հայաստանում բարենպաստ իրավիճակ է ծնելիության մակարդակը բարձրացնելու համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am