ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով Հյուսիս-հարավ ճանապարհահատվածի խնդիրներին, նշել է, որ Սյունիքի հատվածում իրանական կապիտալ է ներգրավվել: Նա հետաքրքրվել է արդյո՞ք հնարավոր չէ իրանական գազը Վրաստանով տարանցել դեպի Եվրոպա` դառնալով լուրջ հանգույց:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, նշել է, որ այն ուսումնասիրության կարիք ունի: Ըստ նրա` պետք է հասկանալ, թե ինչ պաշարներ կան, ինչ գազամուղային տրանսպորտային ծախսեր են ենթադրվում եւ ինչ ծավալի ներդրումներ են անհրաժեշտ, որպեսզի այդ ծավալի գազ լինի մեր հարավում, իրենց հյուսիսում:
Մանրամասները` տեսանյութում: