National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.4.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
14.04.2006
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը ոստիկանության օրվա առիթով

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանության օրվա եւ հնգամյա հոբելյանի առիթով, որում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցներին իրենց մասնագիտական տոնի եւ հնգամյա հոբելյանի առիթով:

Հայաստանի անկախացումից հետո երկրում կատարված համակարգային բարեփոխումները արդեն իսկ տալիս են իրենց արդյունքները: Այսօր ունենք ձեւավորված ոստիկանական համակարգ, որտեղ աշխատող հազարավոր մարդիկ` սպաներ եւ շարքայիններ, բարեխիղճ ու հմտորեն կատարում են իրենց պարտականությունները: Ես համոզված եմ, որ ոստիկանության աշխատակիցները միշտ պետք է լինեն Հայաստանի քաղաքացիների օրինական իրավունքների եւ ազատությունների պաշտպանը:

Իբրեւ Ազգային ժողովի նախագահ ուզում եմ հավաստիացնել, որ Հայաստանի խորհրդարանը շահագրգիռ է ոստիկանության համակարգի բաեփոխումների ու կատարելագործման համար` համապատասխանեցնելու այն միջազգային չափանիշներին, տեխնիկական վերազինման ու աշխատավարձերի բարձրացման, ժողովրդավարական երկրներին բնորոշ ոստիկանական համակարգ ունենալու նպատակով: Մենք պատրաստ ենք օրենսդրական աջակցության եւ համագործակցության համար` բարեփոխումների դժվարին ճանապարհին:

Վերստին շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցներին, մաղթում եմ առողջություն, երջանկություն ու հաջողություններ թե անձնական կյանքում, եւ թե աշխատանքում»:


14.04.2006
Հայ-մարոկկոյական հարաբերությունների զարգացման շրջագծում
Ապրիլի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Մարոկկոյի Թագավորության նորանշանակ դեսպան Աբդելջալիլ Սոբրիին:  Պարոն Սոբրին խորհրդարանի նախագահին ներկայացրեց Մարոկկոյի ներքաղաքական ու տնտեսական կյանքի մանրամասներ եւ նրան փոխանցեց իր երկրի խորհրդարանի նախագահի` Մարոկկո պաշտոն...

14.04.2006
Ոստիկանության աշխատակիցները պարգեւատրվեցին շնորհակալագրերով եւ անվանական ժամացույցներով
Ապրիլի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ոստիկանության հնգամյա հոբելյանի եւ մասնագիտական տոնի առիթով, ընդունեց ոստիկանության մի խումբ աշխատակիցների: Շնորհավորելով նրանց եւ բարեմաղթանքի խոսքեր ասելով` Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ոստիկանությունը իր կարեւոր ներդրումն է ունեցել անկախ պետականությ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am