National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
21.11.2022
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հեռուստատեսության համաշխարհային օրվա առթիվ
1 / 1

Հեռուստատեսությունն իր փորձնական եթերից սկսած մինչ օրս հաստատուն դեր ու նշանակություն ունի ժամանակակից մարդու առօրյայում:

Այն, ինչ կատարվում է էկրանից այն կողմ, հաճախ անտեսանելի է հեռուստադիտողին: Ինտերնետի լայն տարածումը, իհարկե, որոշ չափով ստվերել է հեռուստատեսության դիտելիությունը, սակայն այն շարունակում է պահել իր բարձր հեղինակությունը:

Հեռուստատեսության հարգելի՛ աշխատակիցներ, որակյալ հեռուստաարտադրանքի համար պայքարող մասնագետներ, հանրային գիտակցություն եւ ճաշակ ձեւավորող հեռուստադեմքեր, շնորհավորում եմ Հեռուստատեսության համաշխարհային օրվա առթիվ: Լինեք մրցունակ ու չկրկնվող՝ շրջապատված հավատարիմ հեռուստադիտողներով: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am