Ապրիլի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ոստիկանության հնգամյա հոբելյանի եւ մասնագիտական տոնի առիթով, ընդունեց ոստիկանության մի խումբ աշխատակիցների: Շնորհավորելով նրանց եւ բարեմաղթանքի խոսքեր ասելով` Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ոստիկանությունը իր կարեւոր ներդրումն է ունեցել անկախ պետականության կայացման գործում: Համակարգի մի քանի աշխատակիցների / գնդապետ Արթուր Մինասյանին, փոխնգդապետ Ստեփան Խաչատրյանին, փոխգնդապետ Ստեփան Կարախանյանին, մայոր Կարեն Ներսիսյանին, կապիտան Սամվել Գրիգորյանին, կապիտան Գեւորգ Նալբանդյանին/ Արթուր Բաղդասարյանը ծառայողական պարտականությունների բարեխիղճ եւ անբասիր կատարման համար պարգեւատրեց Աժ նախագահի շնորհակալագրերով ու անվանական ժամացույցներով: