Ապրիլի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Մարոկկոյի Թագավորության նորանշանակ դեսպան Աբդելջալիլ Սոբրիին:
Պարոն Սոբրին խորհրդարանի նախագահին ներկայացրեց Մարոկկոյի ներքաղաքական ու տնտեսական կյանքի մանրամասներ եւ նրան փոխանցեց իր երկրի խորհրդարանի նախագահի` Մարոկկո պաշտոնական այցի հրավերը, կարեւորելով երկու երկրների միջեւ խորհրդարանական հարաբերությունների զարգացումը` իբրեւ միջպետական հարաբերությունների մաս:
Շնորհավորելով նորանշանակ դեսպանին եւ հաջողություններ մաղթելով նրան իր առաքելության կատարման ընթացքում` ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատրաստակամություն հայտնեց աջակցելու նրան եւ նշեց, որ խորհրդարանում շուտով կստեղծվի Մարոկկոյի հետ պատգամավորկան բարեկամության խումբ, որը կարող է իր ներդրումն ունենալ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման մեջ: Կարեւորվեց նաեւ համագործակցությունը միջխորհրդարանական կառույցներում:
Հանդիպման ընթացքում քննարկվեց նաեւ Հայաստանում արաբական մշակույթի կենտրոնի ստեղծման աշխատանքներին Մարոկկոյի Թագավորության մասնակցության հնարավորությունը: