«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ կից օրենքներում լրացումներ ու փոփոխություններ են առաջարկում պատգամավորներ Արփինե Դավոյանը եւ Ալխաս Ղազարյանը:
Արփինե Դավոյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո որեւէ առաջարկ չի ներկայացվել: Առաջին ընթերցմամբ առաջարկվող կարգավորումները՝
այստեղ:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով անհրաժեշտ է հստակեցնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունները: Ըստ նրա՝ փոփոխությունները ժամանակավոր են. կարգավորումների ուժի մեջ մտնելը հետաձգվում է մինչեւ 2024 թ. հունվար: Պատգամավորի խոսքով այս մեկ տարին թույլ կտա հարցի վերաբերյալ առավել հստակ մոտեցումներ ձեւակերպել. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշակի կարգեր մշակելու հնարավորություն կունենա:
Նախագծի ընդունումն անհրաժեշտ եւ հրատապ է, Կառավարությունը դիտարկումներ չունի. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:
Հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացության է արժանացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 24-ի արտահերթ նիստում: