Ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը ընդունեց Ալթայի երկրամասի մարզային Դումայի պատվիրակությանը` Վալերի Պեկարսկու գլխավորությամբ, որը նաեւ ձեռներեցության կոմիտեի նախագահն է:
Հանդիպումը, որին մասնակցում էին մի խումբ ձեռներեցներ, կազմակերպվել էր հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի գործունեության շրջանակներում` համատեղ բիզնես ծրագրերի մշակման նպատակով: Համանման հանդիպումներ կլինեն նաեւ Ալթայում: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռքբերվեց ռուսական շուկայում Հայաստանի գյուղմթերքներն ավելի մրցունակ դարձնելու, սպառման նոր շուկաներ գտնելու շուրջ, քննարկվեցին նաեւ Հայաստան ռուսական ապրանքատեսակների ներմուծման գների իջեցման հնարավորությունները: