National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
01.12.2022
Նախագծով կներդրվի շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ
1 / 4

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունները պայմանավորված են Կառավարության 2021-2026 թթ. ծրագրին համապատասխան պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու, արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար նախադրյալներ ստեղծելու եւ շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայության ընթացակարգ ներդնելու անհրաժեշտությամբ:

Առաջարկվում է գործող օրենքով ամրագրված Պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում եւ պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համակարգը փոխարինել շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգով:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման միջոցով կներդրվի «Պաշտպան հայրենյաց» նոր ծրագիր, որի ժամկետը նախատեսվում է 5 տարի:

Դրույթներից մեկով` «Պայմանագրային զինծառայողներին պայմանագրի ժամկետը լրանալու, առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելիս հաշվարկվում է պատվովճար 5 միլիոն դրամ: Կառավարության որոշմամբ սահմանված կարգով եւ չափով»:

ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ առաջին ընթերցումից հետո օրինագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ներկայացվել:

Սուրեն Պապիկյանի հավաստմամբ օրենսդրական նախաձեռնությունը կդառնա հիմք եւ էական նշանակություն կունենա բարեփոխումների իրականացման եւ պրոֆեսիոնալ բանակի ստեղծման ու կայացման ճանապարհին:

Հարակից ելույթում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը շեշտադրել է օրինագծի կարեւորությունը` բնագավառում խնդիրների լուծման գործում:

Հանձնաժողովականները հիմնականում կողմ են արտահայտվել օրենքի նախագծի ընդունմանը:

««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 1-ի նիստում:
 
 


14.10.2024
Խորհրդարան են այցելել «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները
Հայաստանի եւ Դանիայի հարաբերությունները դինամիկ զարգանում են` հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա. ողջունելով «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին Ազգային ժողովում` ասել է  Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյան...

14.10.2024
Կանցկացվեն խորհրդարանական լսումներ
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 11:30-ին, ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: Կքննարկվի խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: ...

14.10.2024
Ժնեւում մեկնարկել է Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովը
Ժնեւում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Համաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով: Նախատեսվում են նաեւ տարբեր երկկողմ հանդիպումն...

14.10.2024
Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am