National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.4.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
17.04.2006
ԵԽԽՎ կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության հարցերի հանձնաժողովի անդամները խորհրդարանում

Ապրիլի 17-ին աշխատանքային այցով Երեւանում գտնվող ԵԽԽՎ կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության հարցերի հանձնաժողովի զեկուցող տիկին Վերա Օսկինայինեւ ԵԽԽՎ քարտուղարության աշխատակից տիկին Ժանիկ Դեւոյինխորհրդարանում ընդունեց ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը:

Տիկին Օսկինաննշեց, որ զեկույց է նախապատրաստում Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանումկանանց վիճակի մասին: Նրան հետաքրքրում էր կանանց դերակատարությունը Հայաստանիքաղաքական կյանքում, ընդգրկվածությունը տեղական ինքնակառավարման մարմիններում,Հայաստանում թրաֆիքինգի եւընտանեկան բռնության հարցերը ու վիճակագրությունը այս ոլորտներում:

Պարոն Թորոսյանը նշեց, որ թրաֆիքինգը եւ ընտանեկան բռնությունը հայկական ավանդույթներին հակասող, արտառոցերեւույթներ ենեւ չնչին տոկոս են կազմում: Անդրադառնալով կանանց ընդգրկվածությանը քաղաքական գործընթացներում, ԱԺ փոխնախագահը նշեց, որ Հայաստանի կանայք նախընտրում են ավելի շատզբաղվել հասարակական գործունեությամբ, քան` քաղաքական. հասարակական կազմակեպություններիղեկավարների մոտ99 տոկոսը կանայք են: Ինչ վերաբերում է ընտրացուցակներում 25 տոկոս կանանց հատկացնելուն, ապա պարոն Թորոսյանի կարծիքով«դրական» դիսկրիմինացիան նույնպես անընդունելի է եւ պետք չէ անբնական քայլերով նպաստել կանանց քաղաքական ընդգրկվածությանը:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


17.04.2006
Ալթայի մարզային Դումայի պատվիրակությունը Ազգային ժողովում
Ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը ընդունեց Ալթայի երկրամասի մարզային Դումայի պատվիրակությանը` Վալերի Պեկարսկու գլխավորությամբ, որը նաեւ ձեռներեցության կոմիտեի նախագահն է: Հանդիպումը, որին մասնակցում էին մի խումբ ձեռներեցներ, կազմակերպվել էր հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցո...

17.04.2006
Հայ-ուկրաինական կապերի խորացման շրջագծում
Ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունեց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոյին: Դեսպանը խորհրդարանի նախագահին իրազեկեց Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունների ու ներքաղաքական վերջին զարգացումների մասին եւ տեղեկացրեց,որ ընտրությունների արդյունքներով նախապատրաստվում է կոալի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am