National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
02.12.2022
Խորհրդարանական խմբակցությունների տեսակետներն ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ
1 / 3

Դեկտեմբերի 2-ի ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանը քննարկել է «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ ԱԺ հայտարարությունն Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» հարցը:

Նախագծի վերաբերյալ ելույթ են ունեցել ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անունից ելույթ է ունեցել Տիգրան Աբրահամյանը: Խմբակցության քարտուղարն անդրադարձել է Հայաստանի եւ Արցախի շուրջ այսօր ձեւավորված իրավիճակին: Պատգամավորը մտահոգիչ է համարել վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվող տեղեկատվական, քարոզչական, դիվանագիտական եւ ռազմական նախապատրաստությունները: «Ակնհայտորեն մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը կտրուկ աճել է, եւ այս իրավիճակում կարեւոր է հասկանալ` ի՞նչ է անում պետությունը»,- ընդգծել է բանախոսը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Արմեն Ռուստամյանը: Խմբակցության քարտուղարը ողջունել է նիստի կայացումը, ինչը ցույց է տալիս, որ այն կարեւոր է եւ անհրաժեշտ: Պատգամավորի խոսքով ստեղծված իրավիճակում հայտարարությունը պետք է բավարարի երեք հիմնական պահանջի` համարժեք հակազդեցություն Ադրբեջանի Միլի մեջլիսի հայտարարությանը, լինի ավելի արմատական, ամբողջական եւ լիարժեք, քան օտարերկրյա գործընկերների արձագանքն է, համապատասխանի Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ժողովրդի արդեն իսկ արտահայտած դիրքորոշումներին եւ մոտեցումներին: ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկներն առիթ են տալիս բացահայտելու իշխանությունների հետապնդած նպատակները եւ որդեգրած մոտեցումները` համազգային նշանակություն ունեցող կարեւորագույն հարցերի վերաբերյալ»,- ընդգծել է Արմեն Ռուստամյանը:

«Ձեր ներկայացրած հայտարարությունը պարունակում էր այնպիսի դրույթներ, որոնք կարող էին Հայաստանի Հանրապետությանը եւ Արցախին որոշակի դրվագներում վնասել: Մենք` որպես իշխանություն, կրում ենք պատասխանատվություն` կատարելու այնպիսի գործողություններ, որոնք կապահովեն Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի, Արցախի հայության անվտանգությունը»,- ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տեսակետը` ասել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: «Մեզ համար առանցքային է արցախահայության իրավունքների եւ անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրումը, մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի կարողանանք գտնել միջազգային այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան իրականացնելու ուղիղ երկխոսություն Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ, մեր բոլոր ջանքերն ուղղված են նրան, որպեսզի ե'ւ Արցախը, ե'ւ Հայաստանը զերծ պահենք որեւէ տեսակի ռազմական էսկալացիայից եւ սադրանքներից, եւ մեր բոլոր գործողությունները բխում են այս ելակետից»,- հավելել է Հայկ Կոնջորյանը` նկատելով, որ ընդդիմությունը հայտարարության նախագիծը ներկայացրել է ներքաղաքական դրդապատճառով:

Հայկ Կոնջորյանը հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու հայտարարության քվեարկությանը:

Եզրափակիչ ելույթում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը եւ նախագծի հիմնական զեկուցող Անդրանիկ Թեւանյանն անդրադարձել են գործընկերների տեսակետներին, տվել պարզաբանումներ:

Քվեարկության արդյունքում նախագիծը չի ընդունվել: Քվեարկությանը չի մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Կողմ է քվեարկել 31 պատգամավոր:

Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:
 


14.10.2024
Խորհրդարան են այցելել «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները
Հայաստանի եւ Դանիայի հարաբերությունները դինամիկ զարգանում են` հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա. ողջունելով «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին Ազգային ժողովում` ասել է  Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյան...

14.10.2024
Կանցկացվեն խորհրդարանական լսումներ
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 11:30-ին, ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: Կքննարկվի խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: ...

14.10.2024
Ժնեւում մեկնարկել է Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովը
Ժնեւում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Համաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով: Նախատեսվում են նաեւ տարբեր երկկողմ հանդիպումն...

14.10.2024
Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am