National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.4.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
18.04.2006
Մշակութային արժեքների պահպանությանը նվիրված ցուցահանդես Ազգային ժողովում

Ապրիլի 18-ին Եվրամիություն-Հայաստան համագործակցության հանձնաժողովի 8-րդ նիստի շրջանակներում  Ազգային ժողովում բացվեց մշակութային արժեքների պահպանությանը նվիրված ցուցահանդես, ուր ներկայացված են հիմնականում առաջին համաշխարհային պատերազմից հետո Հայաստանից դուրս հայտնված տարածքներում գտնվող հայկական հուշարձանները: Հանձնաժողովի համանախագահ Արմեն Ռուստամյանը կարեւորեց նման ցուցահանդեսի բացումը` պատմական հուշարձանների պահպանության վրա հասարակության ուշադրությունը բեւեռելու առումով: Ցուցահանդեսի բացմանը, որ նախաձեռնել էրհայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպությունը,մասնակցում էին ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակության ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ եւ այլք:

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հ/կ նախագահ Արմեն Հախնազարյանը, ներկայացնելով հայկական ճարտարապետության գոհարները, նշեց, որ հ/կ-ի նպատակը առաջին համաշխարհային պատերազմից հետո Հայաստանից դուրս մնացած տարածքներում եղած հայկական ճարտարապետական արժեքների պահպանումն ու արժեւորումն է:

ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանը կարեւորեց ցուցահանդեսի կազմակերպումը` հայկական մշակութային արժեքները եվրոպացի պատգամավորներին ներկայացնելու տեսանկյունից: Տիկին Հակոբյանի կարծիքով` անընդունելի է ճարտարապետական կոթողների ոչնչացումը մեր հարեւանների կողմից` հիշեցնելով, որ եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, եւ քաղաքակիրթ աշխարհը մշակութային արժեքների պահպանման խնդիր են դրել:


18.04.2006
Ազգային ժողովում աշխատանքները սկսեց Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 8-րդ նիստը
Ապրիլի 18-ին Ազգային ժողովում աշխատանքները սկսեց Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 8-րդ նիստը: Նիստին մասնակցում էին նաեւ դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:Բացելով նիստը եւ ողջունելով ներկաներին` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձն...

18.04.2006
Անգլերենի եւ համակարգչային ուսուցում` առաջին դասարանից
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նայջել Թաունսենթին: ԱԺ նախագահը կարեւորեց Բրիտանական խորհրդի առաքելությունը Հայաստանում` հույս հայտնելով, որ համագործակցությունը արդյունավետ կշարունակվի: Պարոն Թաունսենթը ներկայացրեց իրենց մի քա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am