Պատգամավոր Արմեն Խաչատրյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվել է ՀՀ կառավարության կողմից վերջին տարիների ընթացքում գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ իրականացված մի շարք ծրագրերով եւ միջոցառումներով: Պատգամավորը նշել է, որ գյուղական մի շարք համայնքներում գյուղատնտեսական ոլորտի մասնագետների պակասը խոչընդոտում է գործընթացին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մասնագետների պակասի խնդիրը կարելի է լուծել միայն բուհական համակարգում խոր եւ համապարփակ բարեփոխումների միջոցով:
Մանրամասները՝ տեսանյութում: