Հանրապետությունում կան բնակավայրեր, որոնք չեն գազաֆիկացվել: Ոլորտը սպասարկող ընկերությունը կարծում է, որ այդ փոքր բնակավայրերում գազաֆիկացման ցանցեր անցկացնելու ծախսերն արդարացված չեն: Հարցը կարող ենք լուծել սուբվենցիոն ծրագրերով, երբ Կառավարությունն ու համայնքը համատեղ ցանցն անցկացնեն, եւ Գազպրոմը սկսի սպասարկել. այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանի հարցին:
Պատգամավորը հետաքրքրվել է Սիսիան խոշորացված համայնքի Վաղատին, Որոտան, Շամբ, Դարպաս, Գետաթաղ, Լոր, Շինաթաղ բնակավայրերի գազաֆիկացմամբ, ձմռանն ընդառաջ ճանապարհների սպասարկմամբ զբաղվող ընկերությունների պատրաստվածությամբ, Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի եւ համապատասխան ենթակայանի մասով տարվող աշխատանքներով:
Վերոնշյալ հարցերի վերաբերյալ նախարարի անդրադարձը՝ տեսանյութում: