National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
15.12.2022
Առաջարկվող փոփոխություններով կբարձրացվի պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը՝ նվազեցնելով հարկային վարչարարությունը
1 / 7

Օրենքների նախագծերի փաթեթի նպատակն է բարձրացնել Հայաստանի քաղաքացիներին պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը՝ միաժամանակ նվազեցնելով հարկային վարչարարությունը եւ դրա վրա ծախսվող միջոցները: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծով կներդրվեն էլեկտրոնային առեւտրի հստակ կանոնակարգումներ: Առաջարկվում է, որ էլեկտրոնային հարթակներից առեւտուրը բոլոր այն դեպքերում, երբ ապրանքը ձեռք է բերվում ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից, ավելացված արժեքի հարկը հաշվարկվի եւ վճարվի ՀՀ-ում՝ անկախ նրանից մշտական հաստատություն ՀՀ-ում առկա է, թե՝ ոչ: Ըստ Ռուստամ Բադասյանի՝ պետական բյուջեի եկամուտները, բնականաբար, կավելանան. նշանակալի գումարի մասին է խոսքը, որն այսօր շրջանցում է պետական բյուջեն: Առաջարկվող կանոնակարգումը սահմանվել եւ երկար ժամանակ կիրառվում է Բելառուսում ու Ղազախստանում:

Ներկայացնելով ավտոմեքենաների օտարման գործարքում նախագծով առաջարկվող փոփոխությունները՝ հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ ֆիզիկական անձանց միջեւ ավտոմեքենաների օտարման գործարքների դեպքում եկամտային հարկի փոխարեն կսահմանվի պետական տուրք, եւ դրա գանձումը կվերապահվի ՀՀ ոստիկանությանը:

Հաջորդ փոփոխությամբ սահմանվել է, որ հարկային հսկողության շրջանակում բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ ստանալու նպատակով հարկ վճարողից (բացառությամբ՝ ֆիզիկական անձի) գրավոր կպահանջվի էլեկտրոնային կամ թղթային եղանակով տրամադրել հարկային հսկողության ժամանակահատվածին վերաբերող յուրաքանչյուր հաշվի վերաբերյալ էլեկտրոնային կամ թղթային բանկային հաշվի քաղվածքը, ինչպես նաեւ բանկային հաշվի քաղվածքը հարկային մարմնի կողմից ՀՀ կենտրոնական բանկի միջոցով ստանալու համաձայնությունը: Ըստ Ռուստամ Բադասյանի՝ համաձայնություն չտալու դեպքում նախատեսվել է դատական կարգով ստանալու ընթացակարգ:

Օրենսգրքում սահմանվել է նաեւ «անալիտիկ հաշվառման» հասկացությունը, ինչպես նաեւ առքուվաճառքի ոլորտում անալիտիկ հաշվառման բացակայությունը միանշանակ հիմք կհանդիսանա անուղղակի եղանակով հարկերը հաշվարկելու համար: Հիմնական զեկուցողի դիտարկմամբ առաջարկվող փոփոխությամբ կլուծվեն գործնականում առաջացած խնդիրները, կավելանա հարկային կարգապահությունը, իսկ վարչարարության առումով կգործի առավել արդյունավետ մեխանիզմ:

Նշվել է, որ հարկման ընդհանուր համակարգում գործող անհատ ձեռնարկատերերի համար շահութահարկի դրույքաչափն առաջարկվել է սահմանել 23 տոկոս:

Խոսելով կուտակային կենսաթոշակների հետ կապված խնդիրների մասին՝ հիմնական զեկուցողը նշել է, որ հաճախ երկու աղբյուրից է պահվում գումարը, եւ փաստը հայտնաբերելուց հետո խնդիր է առաջանում ֆիզիկական անձին նույնականացնելու եւ գումարը հետ վերադարձնելու առումով: ԿԲ-ի հետ համատեղ առաջարկվել է տրամադրել անձի հաշվեհամարը, որի արդյունքում չի իրականացվի լրացուցիչ վարչարարություն:

Ի պատասխան պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ էլեկտրոնային հարթակներից առեւտրին վերաբերող հարցին՝ Ռուստամ Բադասյանը նշել է, որ մեկ տարի է, ինչ գործում է էլեկտրոնային ծառայություների կանոնակարգմանը վերաբերող օրենքը, եւ առաջին տարում արդեն շուրջ 1 մլրդ դրամ գումար է հավաքագրվել էլեկտրոնային ծառայությունների դիմաց:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է ավտոմեքենաների օտարման գործարքների դեպքում պետական տուրքի չափով: Ռուստամ Բադասյանը պարզաբանել է, որ չափերի մասով ոչինչ չի փոխվել. գործելու է նույն կանոնակարգումը: Վճարվող պետական տուրքը հաշվարկվելու է ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամ:

Հիմնական զեկուցողը ներկայացրել է հավելյալ պարզաբանումներ «անալիտիկ հաշվառման» մեխանիզմների, հաշվառում վարելու պարտականությունների վերաբերյալ՝ անդրադառնալով ինքնարժեքի ձեւավորմանը, հետագա վաճառքին ու իրականացվող փոփոխություններին:

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով ավտոմեքենաների օտարման գործարքների դեպքում եկամտային հարկի փոխարեն պետական տուրքի սահմանմանը վերաբերող փոփոխությանը, նշել է, որ այդքան էլ իրավաչափ չէ եկամտահարկը փոխարինել պետական տուրքով: «Պետությունը սահմանափակված չէ ծառայության նոր տեսակ ավելացնելու եւ պետական տուրք դրա դիմաց գանձելու իրավունքից»,-ի պատասխան Արմեն Խաչատրյանի դիտարկմանը՝ պարզաբանել է Ռուստամ Բադասյանը: Նրա խոսքով միակ արդարացի լուծումն առաջարկվող փոփոխությունն է, ըստ որի՝ գործարքի կատարման ժամանակ կվճարվի պետական տուրքը, որը լրացուցիչ վարչարարություն չի պահանջում:

Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է նաեւ, որ նախագիծը քննարկվել է մշտական հանձնաժողովում, ՊԵԿ-ում, արժանացել է մասնագիտական հանրության ու բիզնես ոլորտի ներկայացուցիչների հավանությանը:

Օրենքների նախագծերի փաթեթն արժանացել է դրական եզրակացության:


14.10.2024
Խորհրդարան են այցելել «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները
Հայաստանի եւ Դանիայի հարաբերությունները դինամիկ զարգանում են` հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա. ողջունելով «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին Ազգային ժողովում` ասել է  Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյան...

14.10.2024
Կանցկացվեն խորհրդարանական լսումներ
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 11:30-ին, ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: Կքննարկվի խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: ...

14.10.2024
Ժնեւում մեկնարկել է Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովը
Ժնեւում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Համաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով: Նախատեսվում են նաեւ տարբեր երկկողմ հանդիպումն...

14.10.2024
Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am