National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
16.12.2022
Առաջարկվում է «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելուց հետո բացառել դեպոզիտային հաշվում առկա ֆինանսական միջոցների վերջնական բաշխումը՝ ըստ հասցեատերերի
1 / 3

Կառավարությունը լրացում է առաջարկում ««Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքում: Կարգավորումն ԱԺ արտահերթ նստաշրջանի դեկտեմբերի 16-ի նիստում ներկայացրել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը:

Նախագծի նպատակն է ապահովել Ծառայության դեպոզիտային հաշվում մնացած միջոցների բաշխումն այն մարմինների միջեւ, որոնց ««Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի ուժով փոխանցվել են Ծառայությունում գտնվող քրեական գործերն ու քրեական գործի հարուցման փուլում գտնվող գործերը: Առաջարկվում է լուծել նաեւ նույն դեպոզիտային հաշվում առկա այն միջոցների բաշխման հարցը, որոնք չեն առնչվում նշված փոխանցվող գործերին:

Նշված մասերով նախատեսված քննչական ենթակայության մարմիններն են Քննչական կոմիտեն, Ազգային անվտանգության ծառայությունը եւ Պետական եկամուտների կոմիտեն: Վերոնշյալ գործերը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե եւ այլ քննչական մարմիններ փոխանցելով պայմանավորված՝ հատուկ քննչական ծառայության համար բացված դեպոզիտային հաշվում առկա միջոցները ենթակա են փոխանցման նշված մարմինների դեպոզիտային հաշիվներ, բացառությամբ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության, որի քննչական դեպարտամենտ փոխանցված քրեական գործերի կապակցությամբ նշված դեպոզիտային հաշվում առկա միջոցները ենթակա են փոխանցման ՀՀ դատախազության՝ քրեական գործերով պատճառված վնասի վերականգնման համար բացված դեպոզիտ հաշվին:

Հատուկ քննչական ծառայության համար բացված դեպոզիտային հաշվում առկա այն միջոցները, որոնք չեն առնչվում վերոնշյալ գործերին, ենթակա են փոխանցման ՀՀ դատախազության՝ քրեական գործերով պատճառված վնասի վերականգնման համար բացված դեպոզիտ հաշվին:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը հայտնել է Ալխաս Ղազարյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am