Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի Հանրապետության նախագահ Վալդաս Ադամկուսի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 25-ինԱզգային ժողովում հանդիպեց ԱԺ նախագահի տեղակալ Տիգրան Թորոսյանի, մշտական հանձնաժողովների նախագահների, խումբ-խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, երկու երկրների դեսպանները:
ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը ողջունելով հյուրերին, վստահություն հայտնեց, որ այցըկխթանի երկու երկրների միջեւ գոյություն ունեցող բարձր մակարդակի հարաբերությունները եւ երախտագիտություն հայտնեց Լիտվայի խորհրդարանին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման կապակցությամբ: Կարեւորվեց Բալթյան երեք հանրապետությունների եւ Հարավկովկասյան երեք հանրապետությունների համագործակցությունը 3+3 ձեւաչափով, ինչպես նաեւ երկու երկրների խորհրդարանների եւ պատգամավորական խմբերի համագործակցությունը, ընդգծվեց երկկողմ կապերի ակտիվացման անհրաժեշտությունը: Պարոն Թորոսյանը անդրադարձավ եվրաինտեգրման գործընթացներում Հայաստանի համար լիտվական փորձի կարեւորությանը` հատկապես եվրոպական նոր հարեւանության ծրագրի շրջանակներում եւ բարձր գնահատեց Լիտվայի փորձը Եվրոպային ինտեգրվելու եւ միջազգային տարբեր ձեւաչափերով համագործակցության առումով: Անհրաժեշտ համարվեց փոխգործակցության ակտիվացումը տնտեսության ոլորտում:
Լիտվայի Հանրապետութ ան նախագահ Վալդաս Ադամկուսը գերազանց համարելով երկու երկրների հարաբերությունների ներկա մակարդակը` կարեւորեց խորհրդարանների միջեւ հարաբերությունների զարգացումը ` միեւնույն ժամանակ անհրաժեշտ համարելով միջազգային, հատկապես եվրոպական կառույցներում փոխգործակցության խորացումը: Լիտվայի խորհրդարանում շուտով կստեղծվի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խումբ: Նշվեց,որ որպես Եվրամիությանը նոր անդամագրված երկիր, Լիտվան հետաքրքրված է ԵՄ հարեւան պետությունների վարած քաղաքականությամբ,Հարավկովկասյան տարածաշրջանումտիրող իրավիճակով:Նշվեց, որ ԵՄ-նոր հարեւաններ ծրագրի շրջանակներում համագործակցությունը առավելգործնական բնույթ կկրի: Կարեւորվեց փոխգործակցության ակտիվացումը տնտեսության, գիտության, կրթության եւ մշակույթի ոլորտներում:
Հանդիպման վերջում Լիտվայի Հանրապետութան նախագահ Վալդաս Ադամկուսը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում: