National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
11.01.2023
Լրացումներ ավիացիային վերաբերող օրենքում
1 / 3

«Ավիացիայի մասին» օրենքով օդանավի շահագործման հետ կապված հարաբերությունների կարգավորման դաշտից դուրս է մնացել այլ անձանց կյանքի, առողջության կամ սեփականության, պետության անվտանգության կամ առանձնապես կարեւոր հանրային շահերի պաշտպանության համար ծանր հետեւանքների վերացման կամ դրանց առաջացումից խուսափելու նպատակով, ինչպես նաեւ ավիացիոն ոլորտում տնտեսվարողի վատ հեղինակություն ունեցող անձանց որեւէ իրավունքի տրամադրումը մերժելու կամ տրամադրված իրավունքը դադարեցնելու հնարավորությունը կամ լիազորությունը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հունվարի 11-ին հրավիրված ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում՝ ներկայացնելով «Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը:

Արմեն Սիմոնյանի խոսքով օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է օդանավ շահագործողի վկայականի տրամադրման գործընթացում որպես կարեւոր պահանջ հիմք ընդունել իրավաբանական անձի վրա կառավարման լիազորություններ ունեցող անձի (ընկերության խորհրդի անդամ, տնօրեն, խոշոր բաժնեմաս ունեցող անձ, շահագործման համար պատասխանատու անձ եւ այլն), տնտեսվարողի վատ հեղինակություն ունենալու հանգամանքը, ինչպիսի հիմնավորմամբ հնարավոր կլինի մերժել վկայականի տրամադրումը կամ արդեն իսկ տրամադրված իրավունքի պարագայում` դրա դադարեցումը:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալը, անդրադառնալով ուղեբեռների կորստին ու չվերթների հետաձգմանը վերաբերող հարցին, նշել է, որ այն կարգավորվում է միջազգային ու ազգային օրենսդրություններով:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանին հետաքրքրել է, թե արդյո՞ք արդարացի է նախկինում դատվածություն ունեցած անձին, որը ներկայում ապրում է օրինական կյանքով, վճարում բոլոր հարկերը եւ արժանի մասնագետ է, տեղ է գտել որեւէ ընկերության խորհրդում, այդ ընկերությանը մերժել լիցենզիայի տրամադրման հարցում:

Փոխնախարարի խոսքով լիցենզիայի մերժման հիմքերից մեկը հենց դա է, որն օրենքով է սահմանված:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am