National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
26.04.2006
Հանդիպումներ Փարիզում

Ապրիլի 25-ին Փարիզում ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց ՆԱՏՕ ԽՎ նախագահ Կլոդ Լելյուշին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԱԺ-ի եւ ՆԱՏՕ ԽՎ-ի միջեւ համագործակցության հարցեր` օրենսդրական բարեփոխումների, փորձի փոխանակման եւ վերապատրաստման շրջանակներում:

Ապրիլի 26-ին Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի եւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպման ընթացքում քննարկվեցին միջխորհրդարանական կապերի խորացման, ցեղասպանության ժխտման մասին Ֆրանսիայի խորհրդարանում քննարկված օրենքի նախագծին վերաբերող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց Քրիստիան Պոնսլեին Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներումհայաստանցի հազար երեխաների հյուրընկալելու համար եւ հաստատեց իր հրավերը` Պոնսլեի Հայաստան այցելելու վերաբերյալ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am