National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
16.01.2023
Գործադիրը փոփոխություն է առաջարկում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում
1 / 3

Ուռուցքաբանական ծառայությունների որակի բարելավման, ինչպես նաեւ միջուկային բժշկության զարգացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում` «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն հանելով մասնավորեցման առաջարկվող ընկերությունների ցանկից` այն թողնելով ամբողջությամբ պետական մասնակցությամբ: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը` հունվարի 16-ի ԱԺ նիստում:

Զեկուցողի խոսքով կենտրոնը ստեղծվել է 2010 թ., սակայն իր գործունեությունը սկսել է 2020 թ. հունիսից: Կառույցն ընկերության կողմից գեներացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման միջոցով իրականացնում է ռադիոիզոտոպների արտադրություն եւ դրանց կիրառմամբ պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիկ եւ ռադիոնուկլիդային հետազոտություններ:

«Ընկերությունն իր հիմնական գործառույթներով ներկա պահին միակն է ՀՀ առողջապահության բնագավառում, իսկ արտադրության գործառույթներով` միակը տարածաշրջանում»,- ընդգծել է փոխնախարարը: Նշվել է, որ ընկերությունը շարունակում է իր հետագա ծրագրային զարգացումը` միջուկային բժշկության ոլորտում նոր ձեռքբերումների հասնելու ուղղությամբ, ինչպես նաեւ միջուկային ֆիզիկայի ոլորտը զարգացնելու նպատակով սերտորեն համագործակցում է «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի» հետ:

Արմեն Նազարյանի խոսքով կենտրոնը համագործակցում է նաեւ Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի առաջատարը հանդիսացող ԱՆ «Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի հետ:

Պատասխանելով ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հարցին` Կառավարության ներկայացուցիչը նշել է, որ կազմակերպության մասնավորեցման հարցի շուրջ հետաքրքրություն տարիներ շարունակ չի եղել: Նշվել է, որ ստեղծման օրվանից առ այսօր կազմակերպությունն ունի 4 կառավարական վարկեր, որոնց մարումը կսկսվի 2023 թվականից:

Գլխադասային` ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը: Կարեւորելով նախաձեռնությունը` պատգամավորն ընդգծել է. «Եզակի ծառայություններ մատուցող բժշկական հիմնարկը պետք է լինի պետական կառավարման ներքո»: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am