National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
17.01.2023
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
1 / 3

ՀՀ ԱԺ խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ հունվարի 17-ին գումարել է արտահերթ նիստ:

ԱԺ խորհրդի որոշմամբ փոփոխություններ են կատարվել «Ազգային ժողովի ութերորդ գումարման բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» խորհրդի որոշման մեջ, որով Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավարի պաշտոնում լիազորությունները դադարած պատգամավոր Անուշ Բեղլոյանին կփոխարինի Բաբկեն Թունյանը: Հայաստան-Ինդոնեզիա բարեկամական խմբում էլ Վահագն Հովակիմյանին կփոխարինի Մարիամ Պողոսյանը:

Մեկ այլ որոշմամբ էլ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ԱԺ ութերորդ գումարման պատվիրակության կազմում փոխարինող անդամ Էդուարդ Աղաջանյանին կփոխարինի Հռիփսիմե Գրիգորյանը՝ կրկին փոխարինող անդամի կարգավիճակում:

ԱԺ խորհրդի որոշմամբ կատարված փոփոխություններով Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) ԱԺ ութերորդ գումարման պատվիրակությունը կղեկավարի Սարգիս Խանդանյանը՝ փոխարինելով Էդուարդ Աղաջանյանին: Պատվիրակության փոխարինող անդամ Սարգիս Խանդանյանին կփոխարինի Արթուր Հովհաննիսյանը, իսկ Հռիփսիմե Գրիգորյանին՝ Լիլիթ Մինասյանը՝ կրկին փոխարինող անդամի կարգավիճակում:


23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը: Սեյրան Օհանյանը նախ հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատգամավորները պատասխանել են լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am