Դեկտեմբերի սկզբին հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի իր առաջարկները, ի՞նչ արձագանք ունենք: Այս մասին է հետաքրքրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:
«Հայաստանը չի մասնակցել Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպմանը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակման պատճառով: Սակայն Հայաստանը ներկայացրել է խմբագրական առաջարկներ, սպասում ենք արձագանքի»,- այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: