National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
18.01.2023
Կարծում եմ, որ այս միջազգային դիրքորոշումը վաղ թե ուշ շատ հստակ արդյունքների է հանգեցնելու. Արարատ Միրզոյան
1 / 2

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստի քննարկումներով:

Արարատ Միրզոյանը հայտնել է, որ հատուկ նիստը տեղի է ունեցել Հայաստանի նախաձեռնությամբ, որտեղ ինքը ելույթ է ունեցել:  Նախարարի խոսքով քննարկումներն ընթացել են փակ ձեւաչափով:  Արարատ Միրզոյանի գնահատմամբ միջազգային հանրությունը բավական հստակ պատկերացում ունի Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:

«Կարծում եմ, որ այս միջազգային դիրքորոշումը վաղ թե ուշ շատ հստակ արդյունքների է հանգեցնելու»,- ասել է նա՝ նկատի ունենալով տարբեր երկրների խորհրդարանների, ԱԳ գերատեսչությունների հրապարակային դիրքորոշումները:

Այս տպավորությունն ԱԳ նախարարը ստացել է՝ լսելով իր ելույթին հաջորդած ելույթները:

Մանրամասները՝ տեսանյութում: